Օրակարգում
1․ Երկգործոն նույնականացման համակարգից օգտվելու վերաբերյալ
2․ Կարգապահական կանոնների վերաբերյալ
3․ Հատուկ խնամքի կարիք ունեցող և զինծառայողների երեխաների արտոնությունների վերաբերյալ
4․ Մանկապարտեզներում ջրի ապարատներ գնելու վերաբերյալ
5․ Անվտանգության համակարգ գնելու վերաբերյալ
6․ Գազոջախների վերաբերյալ
7․ Հարկերի հավաքագրման վերաբերյալ
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ոզջույնի խոսքով հանդես եկավ, ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ՀՈԱԿ-ների տնօրեններին ներկայացրեց օրակարգը։
Ա․ Ֆրանգյանը հորդորեց բոլորին օգտվել «Authenticator» ծրագրից, որպեսզի աշխատանքներն ավելի ապահով լինեն։
Տնօրենները հավաստիացրեցին, որ տեղյակ են և օգտվում են ծրագրից։
Ա․ ֆրանգյանը ևս մեկ անգամ զգուշացրեց կարգապահական կանոնների մասին։
Լիանա Գրիգորյանը դիմեց մանկապարտեզներիների տնօրեններին, որպեսզի ներկայացնեն իրենց կատարած աշխատանքները ԿԱՊԿՈԻ երեխաների և պայմանագրային զինծառայողների երեխաների վերաբերյալ։
Մանկապարտեզների տնօրենները ներկայացրեցին իրենց ներառական և ժամկետային զինծառայողների երեխաների թիվը և ըստ նրանց թվի՝ կատարած ծախսերը։ Առարկություններ չհնչեցին։
Տնօրենների կողմից հնչեցին առաջարկներ մանկապարտեզների համար գույք և տարաներ գնելու վերաբերյալ։
Լ․ Գրիգորյանը առաջարկեց մանկապարտեզի բյուջեից հատկացնել գումար խնդիրները լուծելու համար։
Ա․ Ֆրանգյանը հավելեց, որ մանկապարտեզներում պարտադիր է գնել ջրի դիսպենսեր և էլեկտրական սալօջախներ, էլեկտրական ապահովիչները փոխեն և տեղադրեն անվտանգության համակարգ։
Աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանը տնօրեններին հիշեցրեց, որ համայնքի բյուջեի նկատմաբ պարտավորությունները կատարեն ժամանակին և հորդորեց բոլոր աշխատողների պարտավորությունները կատարելուց հետո ներկայացնել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 14-ը ժամը 14։00։
Ա․ Ֆրանգյանը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին, որ մանկապարտեզների տնօրենները ղեկավարման իրավունք չունենալու դեպքում կհեռացվեն աշխատանքից։
Միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ Լոռու մարզպետի 06․11․2024թ․ թիվ 01/107․4/09081-2024 գրությամբ մեկամսյա ժամկետ է տրվել ներկայումս ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատող մանկապարտեզների տնօրեններին ղեկավարման իրավունք չունենալու հիմքով և քաղաքային գրադարանի տնօրենին՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով պաշտոններից ազատելու մասին։
Ա․ Ֆրանգյանը ծանոթացրեց այդ տնօրեններին գրության մասին և ծանուցեց բովանդակության վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքում հնչեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ։ |