Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 73
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ 42-Ա որոշմամբ «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում առկա 9 լիազոր ներկայացուցիչների հաստիքները կրճատվել են և սահմանվել են 6 լիազոր ներկայացուցիչների հաստիքներ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Սպիտակ քաղաքի թաղամասերում սահմանել հետևյալ սպասարկման տարածքները.

    1) բազմաբնակարան բնակելի շենքեր- ընդգրկում է քաղաքի բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը,

    2)Նոր քաղաքի թաղամասեր- ընդգրկում է Հարավ-Արևմտյան թաղամասը՝ Շվեյցարական, Իտալական, Ուզբեկական, Գրիգոր-Լուսավորիչ, Վարպետաց, Էստոնական, Նորվեգական թաղամասերով,

    3) Կոնդ և Առափնյա թաղամասեր- ընդգրկում է Տաշիր, Կոնդ և Առափնյա թաղամասերը՝ Ս․ Ավետիսյան, Թորոսյան փողոցներով

    4) Հարավային թաղամաս- ընդգրկում է Պանրագործներ, Թումանյան, Սայաթ-Նովա, Քըրք-Քըրքորյան փողոցները, Առափնյա, Բանավան, Գերմանական թաղամասերը

    5) Կենտրոնական թաղամաս- ընդգրկում է Շահումյան, Թորոսյան, Ալեք-Մանուկյան, Ս․ Ավետիսյան, Ոփյան, Չարենց, Խնկոյան փողոցները, Գործարանային թաղամասը

    6) Հացամթերքներ և Այգեստան թաղամաս- ընդգրկում է Օդկայան, Կայարանի, Այգեստան թաղամասերը, Շիրակի խճուղին, Վանաձորի խճուղին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(879.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner