 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2024 թվականի N 404
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ
06-028-0108-0051 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0596 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19122023-06-0015 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999EMJ89W5) և Արայիկ Սամվելի Սերոբյանի (ծնված՝ 20․03․1986թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող 06-028-0108-0051 կադաստրային ծածկագրով 0,0596 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գեղասար, 8-րդ փողոց, 19 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1808):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. ապրիլի 11
ք.Սպիտակ