 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2025 թվականի N 397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՄԲՈՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիկ Զինաիդա Արսենի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության սամբոյի դեռահասների առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը, Արա Վարդանի Սահակյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, Անդրե Սասունի Սարդարյանը Հայաստանի Հանրապետության սամբոյի պատանիների առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը, Նոյ Վահեի Խառատյանը, Մերուժան Արայիկի Մանուկյանը և Սևակ Արգամի Դավոյանը զբաղեցրել են 3-րդ տեղերը, հիմք ընդունելով օրինական ներկայացուցիչներ՝ Սաբինա Սերգեյի Սարգսյանի, Թամար Ժիրայրի Սիմոնյանի, Լուսինե Արտուշի Հովակիմյանի, Նազելի Գևորգի Թերոյանի, Սիրուշ Ռուդիկի Գյուլազյանի, Սիրարփի Համբարձումի Նիկողոսյանի դիմումները, հավաստագրերը, և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Հայրապետյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից մարզիկներին պարգևատրելու համար տրամադրել 151 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մայիսի 12
ք.Սպիտակ