Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2025 թվականի N 299

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՋՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-068-0119-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՁՆԱՑՎԱԾ 0,1200 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 24-ի թիվ 420 որոշման 1-ին կետով, հիմք ընդունելով ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԻՐՈՎԱԿԱՆԻ «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ԱՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ընկերության կողմից 1990 թվականի ապրիլի 15-ին տրամադրված թիվ 1/3 այգեգործի անդամատոմսը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Սերյոժա Հրաչի Պետրոսյանի (ծնված՝ 17․03․1947թ․) դիմումը՝ որոշում եմ.

1․ Հաստատել 06-068-0119-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,1200 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի հողամասի հատակագիծը։

2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2025 թ. ապրիլի  16
ք.Սպիտակ