 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2025 թվականի N 203
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի
ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում Գառնիկ Սամվելի Բադալյանի (ծնված՝ 01․03․1963թ․) անունը սխալմամբ գրվել է «Նորիկ», իսկ հայրանունը չի գրվել, հիմք ընդունելով Նորիկ Մկրտչի Բադալյանի որդու՝ Մհեր Նորիկի Բադալյանի, հարևաններ Ավետիք Շալիկոյի Բադալյանի և Կառլեն Արսենի Մահինյանի հայտարարությունները, Գառնիկ Սամվելի Բադալյանի անձնագրային տվյալները և Գառնիկ Սամվելի Բադալյանի ներկայացուցիչ Մելքոն Պետրոսի Ժամկոչյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային, Ս․ Ավետիսյան, Ալ․ Մանուկյան, Ս․ Ոփյան, Ե․ Չարենց և Տաշիր փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 120-րդ տողում գրված «Նորիկ Բադալյան» բառերը փոխարինել «Գառնիկ Բադալյան Սամվելի» բառերով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մարտի 12
ք.Սպիտակ