Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2025 թվականի N 400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՈՒԵՐԼԻՖՏԻՆԳԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐ ՍԵՅՐԱՆ ԱՆԱՍՏԱՍԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄՀԵՐ ԱՐԹՈՒՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկներ Սեյրան Անաստասի Աբրահամյանը և Մհեր Արթուրի Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգի 2025 թվականի բաց առաջնությունում զբաղեցրել են 1-ին տեղերը, հիմք ընդունելով մարզիկների դիմումները, հավաստագրերը և «Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարոյանի կողմից տրված տեղեկանքը՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից մարզիկներին տրամադրել միանվագ դրամական պարգևատրում․
1) Սեյրան Անաստասի Աբրահամյանին՝ 70 000 դրամ,
2) Մհեր Արթուրի Հայրապետյանին՝ 70 000 դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2025 թ. մայիսի  12
ք.Սպիտակ