 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2025 թվականի N 194
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ՖՈՐՏՈՒՆԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով «Ֆորտունա» հեռուստաընկերություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը, կանանց միամսյակին նվիրված հաղորդումների շարքին աջակցելու նպատակով՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման 4819 հոդվածից հատկացնել 100 000 ՀՀ դրամ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մարտի 10
ք.Սպիտակ