Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2024 թվականի N 974

ԱՐՏԱԿ ՌՈԲԵՐՏԻ ԱՇՐԱՖՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092023-06-0024 և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2405194 վկայականները, Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 1-ի թիվ 768 և Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 14-ի թիվ 817 որոշումները, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06142SBALXSG) և Արտակ Ռոբերտի Աշրաֆյանի (ծնված՝ 01121981 թ) դիմումը՝ որոշում եմ.

1.     Միավորել Արտակ Ռոբերտի Աշրաֆյանին սեփականության իրավունքովպատկանող 0,079 և 0,07 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը։

2.      Սույն որոշման 1-ին կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գՆորԽաչակապ, 2-րդփողոց 35 հողամաս» հասցեն:

3.      Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2024 թ. հոկտեմբերի  08
ք.Սպիտակ