Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի N 275

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-087-0044-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 01042022-06-0003 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06087NYFCYJA) և Արայիկ Սամվելի Մանգասարյանի դիմումը՝ որոշում եմ.

1.     Արայիկ Սամվելի Մանգասարյանին, Սամվել Նազարեթի Մանգասարյանին, Անգին Անդրանիկի Մանգասարյանին, Կարինե Սամվելի Պետրոսյանին, Նարինե Սամվելի Բաբայանին, Հովհաննես Սամվելի Մանգասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող, 06-087-0044-0008 կադաստրային ծածկագրով, 0,124 հա մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գ.Շիրակամուտ, 14-րդ փողոց, թիվ 58» հասցեն (փոստային դասիչը՝ 1820):

2.      Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2022 թ. ապրիլի  15
ք.Սպիտակ