Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2022 թվականի N 293

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՌԵՐԻ ԷՏՄԱՆ,ԾԱՌԱՏՆԿՄԱՆ ԵՎ ՓՈՍԱԼՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 38-րդհոդվածի 7-րդմասով, հաշվի առնելով  Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Հենրիկ Իգիթխանյանի,  Սպիտակի համայնքապետարնի քաղաքաշինության, գյուղատնտեսության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետի ժ/պ Վազգեն Գևորգյանի 2022  թվականի ապրիլի  15-ի թերությունների ակտը, Սպիտակ համայնքի ծառերի էտման, ծառատնկման և փոսալցման աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու համար՝ որոշումեմ.   

     

        1.  Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի «Ճանապարհային  տնտեսություն» գործառական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ»  տնտեսագիտական  դասակարգման  5129 հոդվածից  հատկացնել     170 000 ՀՀդրամ:

  2.Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2022 թ. ապրիլի  20
ք.Սպիտակ