ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2024 թվականի N 410
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-006-0478-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,01 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0478-0013 կադաստրային ծածկագրով 0,01 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 80,52 քառակուսի մետր մակերեսով ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետին տրամադրված «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Ա․ Մանուկյան փողոց, 19 ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետ» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17022022-06-0009 վկայականը,Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999GMSM5EU) և Տիգրան Աղասու Մկոյանի (ծնված՝ 05.07.1995թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0478-0013 կադաստրային ծածկագրով 0,01 հեկտար մակերեսով հողամասի, դրա վրա գտնվող 80,52 քառակուսի մետր մակերեսով ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետի առկա «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Ա․ Մանուկյան փողոց, 19 ավտոլվացման և ավտոտեխսպասարկման կետ» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ա․ Մանուկյան փողոց, 39/1 ավտոտեխսպասարկման կետ» հասցեով (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. ապրիլի 15
ք.Սպիտակ