ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2024 թվականի N 535
ԿԱՐԵՆ ԳԱՌՆԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33․1-ին կետի «բ» ենթակետով, 35-րդ կետի «բ» ենթակետով և 35․1-ին կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23052024-06-0048 վկայականը, Կարեն Գառնիկի Մխիթարյանի համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Երևանյան խճուղի, 28/7 խանութ» հասցեում գտնվող, 06-006-0126-0156 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 165,06 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը` 201 538,26 ՀՀ դրամ (1 քմ 1221 ՀՀ դրամ), 142,84 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը` 523 222,92 ՀՀ դրամ (1 քմ 3663 ՀՀ դրամ), իսկ դրա վրա գտնվող օրինական ճանաչված 82,53 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը՝ 898 008,93 դրամ (1քմ 10881 ՀՀ դրամ) արժեքներով, որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Կարեն Գառնիկի Մխիթարյանին (ծնված՝24․01․1979թ․)։
2. Կարեն Գառնիկի Մխիթարյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3․ Կարեն Գառնիկի Մխիթարյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա։
4․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանին և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. մայիսի 27
ք.Սպիտակ