 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 մայիսի 2025 թվականի N 389
ԱՍ ԳԱԶ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԺԱՄԸ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերության, հիմք ընդունելով «ԱՍ ԳԱԶ» ՍՊԸ-ի 2025 թվականի մայիսի 7-ի հայտը` որոշում եմ.
1. «ԱՍ ԳԱԶ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 06971754) տալ «ՀՀ Լոռու մարզ գ. Մեծ Պարնի 24-րդ փողոց 27 գազալցակայան» հասցեում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մայիսի 08
ք.Սպիտակ