Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2024 թվականի N 223

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, 2023 թվականի դեկտեմբերի 13-ի ըստ կտակի ժառանգութան իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում՝ N 3487), անշարժ գույքի սեփականության թիվ 21082012-06-0156 վկայականը և Վոլոդյա Հովհաննեսի Խարազյանի (ծնված՝ 25․09․1995թ․) դիմումը՝ որոշում եմ.

1. Հաստատել «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Վարպետաց թաղամաս, Երիտասարդության փողոց, 2-րդ անցում, 11/2» հասցեում գտնվող 06-006-0576-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,00711 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը։

2. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2024 թ. փետրվարի  27
ք.Սպիտակ