Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2025 թվականի N 199

ԱԼՎԱՐԴ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԴԻՄՈԻՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ գոյություն ունեն միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական և դատական ակտեր՝ Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 նոյեմբերի 6-ի թիվ 1041 որոշումը, որն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ առ ոչինչ չի ճանաչվել, և թիվ ՎԴ/10286/05/23 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը` որոշում եմ.

1. Ալվարդ Դարչինյանի՝ մեկ սենյականոց բնակարան տրամադրելու մասին դիմումով հարուցված վարչական վարույթը կարճել:

2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ալվարդ Դարչինյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2025 թ. մարտի  11
ք.Սպիտակ