Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 փետրվարի 2025 թվականի N 111

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025թ փետրվարի 3-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարարանի աշխատակազմի ցանցային ադմինիստատոր Վահե Մաթոսյանի 2025թ հունվարի 29-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի IR2425 տպիչ սարքի քարթրիջի լիցքավորման, UPS մարտկոցների փոխարինման, Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի համակարգչի համար ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.

  1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական դասակարգման 4252 հոդվածից հատկացնել 61 800 ՀՀ դրամ:

  2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2025 թ. փետրվարի  06
ք.Սպիտակ