Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2025 թվականի N 193

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում Ռոբերտ Անուշավանի Հակոբյանի (ծնված 10․10․1949թ․, մահացած 25․11․2024թ․) անունը սխալմամբ գրվել է «Ռուբիկ», հիմք ընդունելով Ռոբերտ Անուշավանի Հակոբյանի մահվան վկայականը և Ռոբերտ Անուշավանի Հակոբյանի դստեր՝ Նինա Ռոբերտի Հակոբյանի դիմումը՝ որոշում եմ.

1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային, Ս․ Ավետիսյան, Ալ․ Մանուկյան, Ս․ Ոփյան, Ե․ Չարենց և Տաշիր փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 328-րդ տողում գրված «Ռուբիկ» բառը փոխարինել «Ռոբերտ» բառով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2025 թ. մարտի  10
ք.Սպիտակ