 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2025 թվականի N 59
ԳԱՌՆԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՄԻՔԱՅԵԼ ՍԱՐԳՍԻ ԳԱԼՈՅԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ, հիմք ընդունելով Գառնիկ Սերյոժայի Ալեքսանյանի դիմումը, թիվ ԼԴ4/0041/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 20-ի վճիռը, Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 20-ի եզրակացությունը` որոշում եմ.
1. Գառնիկ Սերյոժայի Ալեքսանյանին (ծնված 20․05․1983թ.) նշանակել Միքայել Սարգսի Գալոյանի (ծնված 11.11.1971թ.) խնամակալ:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. հունվարի 21
ք.Սպիտակ