Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 230

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1156 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հաշվի առնելով, որ Ռուզաննա Գագիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0276-0007-001 կադաստրային ծածկագրով շինության կադաստրային արժեքի վերահաշվարկի արդյունքում նվազել է 2021 և 2022 թվականներին հաշվարկված գույքահարկը, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 29, թիվ 30 և թիվ 31 տեղեկանքները՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 27-ի «Ռուզաննա Գագիկի Գրիգորյանին գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» թիվ 1156 որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«1․ Ռուզաննա Գագիկի Գրիգորյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր տասնյոթ հազար ութ հարյուր երեսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր տասնչորս հազար չորս հարյուր ութսունմեկ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր երեք հազար երեք հարյուր հիսունյոթ ՀՀ դրամ»:

2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ռուզաննա Գագիկի Գրիգորյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2024 թ. փետրվարի  29
ք.Սպիտակ