Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 226

ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԻԿԻ ՉՈԲԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 18-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի օգոստոսի 20-ի թիվ 106 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 43 օրդերը և Կարինե Սուրիկի Չոբանյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19022024-06-0066 վկայական` տրված 19.02.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Շ. Թորոսյան փողոց, 3 շենք, 7 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Կարինե Սուրիկի Չոբանյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Չոբանյան Կարինե Սուրիկի - ինքը՝ ծնված 15.11.1955 թվականին,

2) Լամբարյան Սուսաննա Գրիգորի - աղջիկը՝ ծնված 29.09.1976 թվականին,

3) Լամբարյան Դավիթ Գրիգորի - տղան՝ ծնված 28.09.1982 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2024 թ. փետրվարի  29
ք.Սպիտակ