 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2024 թվականի N 409
ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՐՉԻՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՈԳԵԼԻՑ ԵՎ
ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ,
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՐՉԻՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի ապրիլի 10-ի հայտը` որոշում եմ.
1. «ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՐՉԻՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 66937974) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Պանրագործների փ. տ2» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 21,42 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 2-րդ եռամսյակի համար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2024 թ. ապրիլի 15
ք.Սպիտակ