Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք
ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2024 թվականի N 406

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի ԹԻՎ 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 5-ի թիվ 372 որոշման նախաբանում Սվետլանա Ժորայի Սահակյանի հայրանունը սխալմամբ գրվել է «Գրիգորի»` որոշում եմ.

1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 5-ի «Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 0,04 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ Սվետլանա Ժորայի Սահակյանի սեփականության իրավունքը վերականգնելու, 0,02995 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, հողամասի հատակագիծը հաստատելու և անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 372 որոշման նախաբանում գրված «Գրիգորի» բառը փոխարինել «Ժորայի» բառով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

 

2024 թ. ապրիլի  15
ք.Սպիտակ