 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2025 թվականի N 200
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 197 որոշմանը կից ցուցակում Սերյոժա Վոլոդիայի Սարդարյանի (ծնված՝ 22․02․1954թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Վոլոդյայի», հիմք ընդունելով Սերյոժա Վոլոդիայի Սարդարյանի անձնագրային տվյալները և դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան, Առափնյա, Պանրագործների, Թումանյան և Բանավան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 197 որոշմանը կից ցուցակի 89-րդ տողում գրված «Վոլոդյայի» բառը փոխարինել «Վոլոդիայի» բառով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մարտի 12
ք.Սպիտակ