 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 մայիսի 2025 թվականի N 385
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-006-0019-0101 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով որ 06-006-0019-0101 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան շենքին տրամադրված «Սպիտակ ք․,Ս․ Ավետիսյան փողոց, 15» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2701828 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006CUV4RAJ) և «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ- 333» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0019-0101 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բազմաբնակարան շենքի առկա «Սպիտակ ք․,Ս․ Ավետիսյան փողոց, 15» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․,Ս․ Ավետիսյան փողոց, 11 շենք» հասցեով (փոստային դասիչը՝ 1801)։
3. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ _________________ Ք. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
2025 թ. մայիսի 07
ք.Սպիտակ