Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի զեկուցագիրը, «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականներ զբաղեցրած թիմերին դրամական պարգևատրում, բոլոր թիմերին շնորհակալագրեր, լավագույն դարպասապահին, ռմբարկուին, պաշտպանին, հարձակվողին և «արդար խաղ» անվանակարգերում, ինչպես նաև մրցավարին հուշանվերներներ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 տնտեսագիտական հոդվածից հատկացնել 5 400 ՀՀ դրամ, «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 տնտեսագիտական հոդվածից հատկացնել 70 000 ՀՀ դրամ, նույն գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 տնտեսագիտական հոդվածից հատկացնել 21 600 ՀՀ դրամ, նույն գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից (սպորտային պարգևներ)» 4727 տնտեսագիտական հոդվածից հատկացնել 600 000 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: