Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 927
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2024 թվականի N

ՆՎԱՐԴ ԱՇՈՏԻ ՍԻՐՈՒՆՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ, հոդվածներով, 95-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1․1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի 72-րդ կետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ մրցութային հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը և Նվարդ Աշոտի Սիրունյանի դիմումը՝ որոշում եմ. 

1. 2024 թվականի սեպտեմբերի 23-ից Նվարդ Աշոտի Սիրունյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2029 թվականի օգոստոսի 6-ը:

2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

Աշխատավարձը համարել փոփոխված Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:

3. Աշխատանքի ու հանգստի ժամանակը և աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(132.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner