Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՆՑԿԱՑՎԻ «КРАСНАЯ ЗВЕЗДА» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
2024,Ապրիլ 18 - 24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 18 - 27
Հայտարարություն
2024,Ապրիլ 3 - Մայիս 7
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2024,Ապրիլ 1 - 30
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 26 - Մայիս 6
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՏՅՈՒԴ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 14 - Ապրիլ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Մարտ 7 - Մայիս 15
ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 2 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Փետրվար 16 - Մայիս 5
Կանցկացվի «Մանկական նկարի 9-րդ բաց միջազգային մրցույթը»
2023,Դեկտեմբեր 27 - 2024,Օգոստոս 27
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
2023,Օգոստոս 9 - 2024,Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Արմեն Պողոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/07/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/07/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ                  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ  ՀԵՏԵՎՅԱԼԹԱՓՈՒՐ  ՊԱՇՏՈՆՆ  ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ

 

     1. «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության դաստիարակ (1,12 հաստիքային միավոր)

Դաստիարակը`

  • · պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
  • · կատարում է ամենօրյա աշխատանք նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.
  • · սաների անհատական առանձնահատկությունների ուսումնասիրման և հոգեբանի հանձնարարականի վրա պլանավորում և անցկացնում է նրանց հետ շտկողական, զարգացման աշխատանք.
  • · բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.
  • · կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.
  • · սաների տարիքից ելնելով` կազմակերպում է ինքնասպասարկման աշխատանք, ապահովում է աշխատանքի պաշտպանության պահանջների պահպանումը.
  • · նպաստում է երեխաների մոտ որոշակի գործունեության հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

 աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

  • · ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.
  • · համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
  • · երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հոգածություն և մանրազնին հսկողություն՝ իրեն վստահված երեխաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան.
  • · կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.
  • · բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված երեխաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը.
  • · համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.

      · մանրազնին նախապատրաստվում է պարապմունքներին.

 

 ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները.

  • · մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.
  • · խնամքով և հոգածությամբ է վերաբերվում խմբի յուրաքանչյուր երեխային, երեխաների հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.
  • · խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
  • · ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
  • · երաժշտության դաստիարակի, այլ դաստիարակների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
  • · ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է երեխաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
  • · վարում է երեխաների հաճախումների մատյանը.
  • · առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող երեխաներին.
  • · օգնում է մանկապարտեզ նոր ընդունվող երեխաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.
  • · մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.
  • · ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
  • · մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.
  • · խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.
  • · վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
  • · ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.
  • · ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն.
  • · իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։

              Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա. միջինմասնագիտականկամբարձրագույն (բակալավր, դիպլոմավորվածմասնագետ, մագիստրոս) մասնագիտականկրթություն` համապատասխանորակավորմամբկամվերջինտասըտարվաընթացքումնախադպրոցականկրթությանոլորտումկամմանկավարժականգործունեությանառնվազներկուտարվամանկավարժականգործունեությանստաժ

   բ. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքների, նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` գրավոր և բանավոր: Գրավոր փուլի հարցաշարերը և այն օրենսդրական,  իրավական ակտերը, գրականության ցանկը, որի հիման վրա կազմված է բանավոր փուլի հարցաշարերը, նույնպես կցված է պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնում:

   Մրցույթը կկայանա 2021 թվականի օգոստոսի 6-ին, ժամը՝1400-ին՝«Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում:

   Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.                                            

ա.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն թափուր հաստիքի անվանումը, որին հավակնում է   (Ձև 1).

բ. նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի  (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ. հայտարարություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով չի տառապում (Ձև 3),

դ. հայտարարություն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չճանաչվելու մասին (Ձև 3),

ե. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,

զ. ինքնակենսագրություն (Ձև 2)

է. մեկ լուսանկար (3x4 չափսի),

ը. անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում և Սպիտակի hամայնքապետարանում, ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 17:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից:

Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացրած փաստաթղթերը և պատճենները ետ չեն վերադարձվում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրինություն (ք.Սպիտակ, Շահումյան 10, հեռ.՝ 0255-2-04-77) և Սպիտակի համայնքապետարան (ք.Սպիտակ, Շահումյան 7, 2-րդ հարկ,  հեռ.՝ 0255-2-25-00) :

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2021թ.հուլիսի 27-ը, ժամը՝ 1700-ին:

 

 

«Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրինություն

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner