Տեղեկացնում ենք, որ 2022թ. մայիսի 31-ին ժամը 18.00-ին, Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «ԵՀՍԿ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղն իրականացնելու է «Երջանիկ մանկություն» միջոցառումը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն ներառում է ցուցահանդես, համերգային ծրագիր և կարճամետրաժ ներառական ֆիլմի ցուցադրություն:
Միջոցառման նպատակն է՝ ստեղծել մշակութային հարթակ խոցելի խմբի երեխաների ինտեգրման և զարգացման համար։