ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Սպիտակ համայնքի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթի անցկացման մրցութային հանձնաժողովի» նիստի
Հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով մինչև վերջնաժամկետի ավարտը՝ 06.06.2022 թվականի ժամը 18:00-ն ոչ մի կազմակերպություն հայտ չի ներկայացրել, 13.06.2022 թվականին ժամը 10:00-ին հանձնաժողովը արձանագրեց, որ մրցույթ չի կայացել: