Նոյեմբերի 24-ից 28-ը կանցկացվի «Սպիտակ համայնքի ղեկավարի նարդու առաջնություն-2025» մրցաշարը։ Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, ովքեր հաշվառված և փաստացի բնակվում են Սպիտակ համայնքում։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը, ժամը 18։00։ Հայտերը մասնակիցների անձնագրերի պատճենների հետ ներկայացնել Սպիտակի համայնքապետարան (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 7), աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժին, 3-րդ հարկ, 309 սենյակ, իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները կարող են դիմել իրենց բնակավայրերի վարչական կենտրոններ։
Հաղթողներին կտրամադրվեն դրամական պարգևներ։
Մրցանակներ
1-ին հորիզոնական- 130 000 ՀՀ դրամ, մեդալ և գավաթ,
2-րդ հորիզոնական- 110 000 ՀՀ դրամ, մեդալ,
3-րդ հորիզոնական- 90 000 ՀՀ դրամ, մեդալ,
4-րդ հորիզոնական- 70 000 ՀՀ դրամ,
5-րդ հորիզոնական- 50 000 ՀՀ դրամ։
Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հաստատված կանոնադրությունում։