Հայտնում ենք, որ 2025 թվականի մարտի 1-ից 31-ը Երևանում և Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի կունենա «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 6-րդ փառատոնը։ Փառատոնը կանցկացվի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ձևաչափով, և կմիավորի արվեստի տարբեր ուղղությունների ստեղծագործական խմբեր ու անհատ կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից։ Հայտերի ընդունման ժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 1-ից 20-ը։
Փառատոնի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը, նորարար արվեստի զարգացումը և տարածաշրջանային մշակութային կապերի ամրապնդումը։ Կից ներկայացվում է փառատոնի ամբողջական փաթեթը՝ ներառյալ մասնակցության պայմանները և հայտերի ձևաթղթերը։
Հավելյալ տեղեկությունների համար կարելի է կապ հաստատել փառատոնի կազմակերպիչների հետ։
Առդիր՝ էլ. նյութ: