Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Նոյեմբեր 14 - Դեկտեմբեր 3
Վճարահաշվարկային սարքերի (POS տերմինալներ) միջոցով հարկային պարտավորությունները կատարելու վերաբերյալ
2025,Նոյեմբեր 13 - Դեկտեմբեր 1
Կանցկացվի «ՍԵԴՖԵՍՏ» միջմարզային 6-րդ փառատոնի ծրագիրը
2025,Նոյեմբեր 4 - 2026,Փետրվար 6
Հայտարարություն
2025,Նոյեմբեր 4 - Դեկտեմբեր 2
«Սպիտակ համայնքի ղեկավարի նարդու առաջնություն-2025» մրցաշար անցկացնելու վերաբերյալ
2025,Նոյեմբեր 3 - 20
«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Նոյեմբեր 3 - 28
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Նոյեմբեր 3 - 28
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հոկտեմբեր 30 - Դեկտեմբեր 12
Իրազեկում հարկային պարտավորությունների վերաբերյալ
2025,Հոկտեմբեր 24 - Դեկտեմբեր 1
Հայտարարություն
2025,Հոկտեմբեր 23 - Նոյեմբեր 20
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» վերաբերյալ
2025,Հոկտեմբեր 22 - Նոյեմբեր 22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2025,Հոկտեմբեր 21 - Նոյեմբեր 19
Հայտարարություն
2025,Հոկտեմբեր 20 - Նոյեմբեր 18
Փոփոխություններ և լրացումներ՝ «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ
2025,Հոկտեմբեր 20 - Նոյեմբեր 20
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աստղիկ Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/11/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/12/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՏՈՊԱՐԿ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է «Սպիտակ համայնքի ավտոպարկ և ենթակառուցվածքների սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
ՀՈԱԿ-ի տնօրենը՝
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
Մրցույթը կկայանա 2025թ․ դեկտեմբերի 18–ին ժամը 11։00-ին՝ Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում ( հասցե՝ ք․ Սպիտակ, Շահումյան 7)
Դիմումներն ընդունվում են Սպիտակի համայնքապետարանում ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ն՝ բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցե՝ք․Սպիտակ, Շահումյան 7, հեռ․՝ 0255-2-25-00):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ․ դեկտեմբերի 3–ը ժամը 18։00-ն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ։
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր`
1) դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ․
2) օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից
3) երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
5) 65 տարին լրացած քաղաքացիները.
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝
1. թեստավորման
2. հարցազրույցի։
Մրցույթի մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և տեղեկությունների, հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):
Սպիտակի համայնքապետարան

Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 11.11.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 04.11.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.10.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 09.10.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 09.09.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner