Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՆՑԿԱՑՎԻ «КРАСНАЯ ЗВЕЗДА» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
2024,Ապրիլ 18 - 24
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 18 - 27
Հայտարարություն
2024,Ապրիլ 3 - Մայիս 7
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 2 - 20
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
2024,Ապրիլ 1 - 30
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2024,Մարտ 25 - Ապրիլ 19
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
2024,Մարտ 27 - Դեկտեմբեր 31
ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2024,Մարտ 26 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 26 - Մայիս 6
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԷՏՅՈՒԴ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 14 - Ապրիլ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
2024,Մարտ 7 - Մայիս 15
ԿԿԱՅԱՆԱ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Մարտ 2 - Ապրիլ 30
ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Փետրվար 16 - Մայիս 5
Կանցկացվի «Մանկական նկարի 9-րդ բաց միջազգային մրցույթը»
2023,Դեկտեմբեր 27 - 2024,Օգոստոս 27
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
2023,Օգոստոս 9 - 2024,Մայիս 1

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՐԱԶԵԿՈՒՄ, ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աիդա Օհանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
02/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում նախատեսվում է ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների  տարածքային կենտրոն։

Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների  տարածքային կենտրոնի ստեղծման հետ կապված շին-վերանորոգման աշխատանքների, հնարավոր բնապահպանական, սոցիալական և կառավարչական խնդիրների  հանրային իրազեկման միջոցառումն իրականացվում է առցանց։

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը (ՀՍԾՏԿ) որպես կառույց հանդիսանում է 2010 թվականից ներդրվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) առանցքային օղակը:  ԻՍԾՀ-ի ներդրման հիմքում ընկած է հետևյալ գաղափարաբանությունը.

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու վտանգի առաջ կանգնած անձը/ընտանիքը/խումբը (այսուհետ՝ ԿԴԻՀ սուբյեկտ) բազմաթիվ և բազմապիսի կարիքներ ունի, որոնք  պատճառահետևանքային կապերով կապված են ինչպես միմյանց, այնպես էլ տվյալ ԿԴԻՀ սուբյեկտին շրջապատող բնական և սոցիալական միջավայրի բազմաթիվ գործոնների հետ: Նկատի ունենալով բազմազան ու բազմաբնույթ կարիքների փոխկապվածությունը,  ենթադրվում է, որ հասարակության (այդ թվում՝ պետության) կողմից այդ կարիքների բավարարմանն ուղղված աջակցող միջամտություններն էլ, որոնք տվյալ դեպքում իրականացվում են սոցիալական ծառայությունների (ՍԾ-ներ) միջոցով,  պետք է լինեն փոխկապակցված:  Այլևս  ժամանակավրեպ է տարբեր կառույցների  կողմից ԿԴԻՀ սուբյեկտների տարբեր կարիքների բավարամանն ուղղված անջատ-անջատ ծառայությունների տրամադրման մինչև այժմ կիրառվող գործելակերպը:  Կարիքավոր անձանց տրամադրվող տարաբնույթ ՍԾ-ները  հնարավորինս պետք է համատեղվեն ոչ միայն մեխանիկորեն, այլև  բովանդակային առումով, դիտարկվեն պատճառահետևանքային փոխկապվածության մեջ, որոշակի  տրամաբանական հերթագայությամբ, այսինքն ինտեգրվեն միմյանց հետ և  տրամադրվեն համալիր սկզբունքով:

ԻՍԾՀ-ի գլխավոր  նպատակներն են՝

Ø  մեծացնել  բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների  հասցեականությունը  և մատչելիության աստիճանը,

Ø  նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքների, խմբերի կենսապայմանների բարելավմանը, տրամադրվող սոցիալական ծառայություններից  բնակչության սոցիալապես խոցելի խմբերի բավարարվածության աստիճանի բարձրացմանը,

Ø  նվազեցնել սոցիալական ծառայությունների  տրամադրման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերը,

Ø  նվազեցնել սոցիալական ծառայությունների  տրամադրման վարչական և կազմակերպական ծախսերը և այլն :

ՀՍԾՏԿ-ի, որպես ԻՍԾՀ-ի՝  ֆիզիկական ու  տարածքային առումով բնակչությանն ամենամոտ գտնվող օղակի, առաջնային խնդիրը   շահառուների բազմազան կարիքների բավարամանն ուղղված բազմաբնույթ սոցիալական ծառայությունների անմիջականորեն և համալիր կերպով տրամադրումն է: ՀՍԾՏԿ-ի տարածքում  առաջնային ինտեգրման առարկա են հանդիսանում՝

Ø  կենսաթոշակային ապահովության,

Ø  զբաղվածության,

Ø  բժշկասոցիալական փորձաքննության,

Ø  սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրումն ապահովող բոլոր գործընթացները:

Միևնույն ժամանակ, պարզ է, որ մարդկանց կարիքներն ավելի բազմազան են, ուստի օբյեկտիվորեն հնարավոր չէ անմիջականորեն հենց ՀՍԾՏԿ-ի տարածքում և վերջինիս աշխատակիցների ուժերով շահառուներին տրամադրել նրանց բոլոր սոցիալական կարիքների բավարամանն ուղղված ՍԾ-ներ` ակնկալելով  բոլոր կարիքների գծով շահառուի վիճակի բարելավման արդյունքներ:  ՀՍԾՏԿ-ն, մասնավորապես, չի կարող կրթական ծառայություններից դուրս մնացած շահառուին  անմիջականորեն տրամադրել կրթական, իսկ  առողջապահական տարբեր խնդիրներ ունեցող շահառուներին տրամադրել նեղ մասնագիտական բժշկական ծառայություններ՝ ապահովելով նրանց կրթական և առողջապահական կարիքների լիարժեք բավարարումը:  Նման  դեպքերում ՀՍԾՏԿ-ն  կոչված է խորհրդատվական, ուղղորդող, ինչպես նաև կրթական և առողջապահական ծառայություններ տրամադրող հաստատությունների հետ համագործակցության և այլ միջոցներով նպաստել շահառուների համար նշված կարիքների բավարարման համար անհրաժեշտ ծառայությունների մատչելիության ապահովմանը և այլն: 

ՀՍԾՏԿ-ի ստեղծումը  կնպաստի սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը,  զգալիորեն կնվազեցնի շահառուների տարաբնույթ կարիքների բավարաման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուկը,  կխնայի շահառուների ժամանակը՝  հնարավորություն տալով նրանց ստանալ իրենց իրական կարիքներին համարժեք  ինչպես բուն ՀՍԾՏԿ-ի տարածքում, այնպես էլ կենտրոնից դուրս կառույցների կողմից, կնպաստի ծառայությունների մատուցման գործընթացի թափանցիկությանը: ՀՍԾՏԿ-ի միասնական ընդունարանը և դիմումների հաշվառման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ միասնական տեղեկատվական համակարգ) ներդրումը, հարմարավետություն ապահովելուց բացի, ունի նաև հակակոռուպցիոն ուղղվածություն, քանի որ՝

Ø  նվազագույնի է հասցվելու վարչարարություն իրականացնող պետական պաշտոնյայի և հաճախորդի միջև կենդանի շփումը

Ø  բացառելու է ներկայացված փաստաթղթերի պատահական կամ միտումնավոր կորստյան ռիսկը

Ø  իրական հնարավորություն է ընձեռելու վերահսկողություն իրականացնել ընդունված որոշումների իրավաչափության, ինչպես նաև դիմումներին պատասխանելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանման նկատմամբ։

Միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը կբարելավի սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետությունը՝ շահառուներին նույնականացնելու, բացահայտելու միևնույն կարիքի բավարարման ուղղությամբ նրանց մինչ այդ ստացած ծառայությունները, նոր ծառայությունների կարիքները գնահատելու և դրանց բավարարման ընթացքը մշտադիտարկելու հարցերում: Որոշումներ ընդունելու ավտոմատացման միջոցով էապես կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը։

Դիմումների ընդունման միասնական տեղեկատվական համակարգը բավարար արագությամբ աշխատում է և տալիս է ՀՍԾՏԿ-ի միասնական ընդունարանի կողմից սպասարկվող քաղաքացիների/դեպքերի մասին ըստ անհրաժեշտ բաշխվածության պարբերաբար տեղեկություններ  ստանալու հնարավորություն:  

ՆԵրկայացնելով ՀՍԾՏԿ-ների շին-վերանորոգման բնապահպանական և սոցիալական ազդեցության շրջանակը հարկ է ընդգծել, որ.

Ø  Աշխատանքների իրականացման վայրը պետք է պատշաճ կերպով սահմանագծված և ցանկապատված լինի, տեղադրված լինեն նախազգուշացման նշանները, իսկ  շինհրապարակի շուրջ ապահովված լինի հետիոտների և երթևեկության համար  անվտանգ տեղաշարժվելու հնարավորությունը:

Ø  Պետք է պահպանվեն աշխատանքային ժամերը. սարքավորումներն ու մեքենաները պետք է պահվեն սարքին վիճակում, արգելվում է միացած թողնել շարժիչները, եթե աշխատանք չի կատարվում` ավելորդ աղմուկից խուսափելու համար: Պահանջվում է  չոր եղանակին կամ շատ փոշի առաջացնող աշխատանքներից հետո ջուր ցանել շինարարության տարածքում: 

Ø  Շինարարական մեքենաների և սարքավորումների սպասարկումն ու վառելիքով լիցքավուրումը  պետք է կազմակերպվի  շինհրապարակից դուրս և մեքենաներից ոչ մի վտանգավոր թափոն, ինչպես օրինակ, օգտագործված անվադողեր, յուղեր կամ զտիչների, չպետք է ցրված լինեն շին.տարածքում:

Ø  Ավելորդ շինանյութերն ու թափոնները/շինարարական աղբը պետք է դասավորված լինեն շինհրապարակում հատուկ առանձնացված կետերում և պարբերաբար պետք է դուրս բերվեն` ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

Ø  Շինանյութերն ու թափոնները/շինարարական աղբը պետք է մեքենաներով դուրս բերվեն ծածկված վիճակում (ծածկ ունեցող բեռնատարներով):

Ø  Շինարարական թափոնները պետք է ուտիլիզացվեն դրա համար հատուկ հատկացված և համաձայնեցված վայրերում:

Ø  Շինարարական կապալառուն պետք է դադարեցնի հորատման աշխատանքները, եթե հայտնաբերվել են գտածոներ և այդ մասին անհապաղ տեղեկացնի պատվիրատուին: Իսկ աշխատանքները կարող է վերսկսել միայն ստանալով պատվիրատուի պաշտոնական ծանուցումը:

Ø  Շինարարական աշխատանքների ավարտից հետո շինհրապարակը պետք է ամբողջովին մաքրվի ցանկացած նյութերից և թափոններից` ըստ շրջակա միջավայրի պահպանման նորմերի:

 

Շին-վերանորոգման աշխատանքներն սկսելուն պես, շինարարական հրապարակի տեսանելի մասում կտեղադվրի հանրային իրազեկման վահանակ՝ աշխատանքները իրականացնողի (կապալառու), պատվիրատուի (ԱՍՀՆ) և ԱՍՀՆ ՍՊՎԾ II-ի համակարգման գրասենյակի կոնտակտային տվյալներով: Եթե շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կապալառուի կողմից կխախտվի վերոնշյալ պայմաններից որևէ մեկի կատարարումը բողոքների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՍՀՆ «114» թեժ գիծ ծառայություն:

Ներկայացնում ենք նաև Սպիտակի ՀՍԾՏԿ-ի բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագիրը և, միևնույն ժամանակ տեղեկացնում, որ մինչև սույն թվականի ապրիլի 9-ը Դուք կարող եք հղել Ձեր հարցերը և ստանալ պատասխանները։ Մասնավորապես,

1.     Համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հետ կապված հիմնական փոփոխությունների վերաբերյալ։

2.    ՀՍԾՏԿ-ի նախագծանախահաշվային աշխատանքների և շինարարական ու տարածքային ծառայությունների ամենօրյա գործունեության միաժամանակ իրականացման հետ  կապված հնարավոր խնդիրների վերաբերյալ:

3.    ՀՍԾՏԿ-ի ստեղծման հետ կապված հնարավոր բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ:

4.    ՀՍԾՏԿ-ի ստեղծման հետ կապված սոցիալական հնարավոր անբարենպաստ ազդեցությունների հաղթահարման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։

 

 Սպիտակի համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կառուցման բնապահպանական եվ սոցիալական կառավարման ծրագիրը ներկայացված է կից նյությում:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (2.8ՄԲ)
file (2.8ՄԲ)
Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner