Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 13/03/2024 11:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ, ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ԷԴՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ԻՎԱՆՅԱՆ, ՄԱՐԻԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԱՆՆԱ ԱՋԱՄՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒՇԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն՝ Սպիտակի համայնքապետարանի ենթակա ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

1․ Կարգապահական հարցերի վերաբերյալ,

2․ ՀՈԱԿ-ների կողմից իրականացվող գնումների ընթացակարգի վերաբերյալ,

3․ հանձնարարականների՝ ՀԿՏՀ համակարգով ստանալու և կատարելու վերաբերյալ,

4․ ՀՈԱԿ-ների կողմից հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ,

5․ միջոցառումների պլանավորման և դրանց մասին պատշաճ տեղեկացման վերաբերյալ,

6․ կազմակերպությունների պաշտոնական էջերում տեղեկությունների հրապարակման կարգի վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց ՀՈԱԿ-ների աշխատանքային կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանձնարարեց խիստ ուշադրություն դարձնել աշխատակիցների կողմից աշխատավայրից բացակայելու դեպքում բացակայության թերթիկների պարտադիր լրացմանը, ներքին փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացմանը, սրտացավ վերաբերմունք դրսևորել կազմակերպություններին հանձնված գույքի պահպանմանը, մանկապարտեզներում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել սննդի ժամկետները, պահման ռեժիմները, տրամադրվող սննդի որակին և քանակին, բազմազանությանը, անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը վերաբերող հարցերը։

    Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց մի շարք հարցեր ՀՈԱԿ-ների կողմից իրականացվող գնումների ընթացակարգի վերաբերյալ։ Փոփոխություններ են կատարվել գնումների պլանավորման կարգում և ՀՈԱԿ-ների հաշվապահների պարտադիր վերապատրաստման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կնպաստի գնումների գործընթացի համակարգման պատշաճ և արդյունավետ իրականացմանը։

    Ա. Ֆրանգյանը հորդորեց ժամանակին պատասխանել կազմակերպությունների տեխնիկական ապահովման անհրաժեշտությանը վերաբերող համայնքապետարանի հարցմանը, ներկայացնել առաջարկներ։

    Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց, որ այսուհետ բոլոր ՀՈԱԿ-ների կողմից փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է բացառապես Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով։ Բոլորին պարտադիր կտրամադրվի համակարգով աշխատելու առանձնահատկություններին վերաբերող անհրաժեշտ խորհրդատվություն։

    Հանձնարարվեց ՀՈԱԿ-ների կողմից ծրագրվող միջոցառումների ժամանակացույցը պարտադիր համաձայնեցնել համայնքապետարանի հետ, ուշադրություն դարձնել կազմակերպությունների պաշտոնական էջերում հրապարակվող նյութերի բովանդակությանը։

    Աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի ժ/պ Թագուհի Շուշանյանը, որպես Սպիտակի համայնքապետարանի բարեվարքության գծով պատասխանատու, ներկայացրեց գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման կարգի վերաբերյալ փոփոխությունները, հորդորեց լինել ուշադիր, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner