Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման թիվ 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով, հաշվի առնելով, որ «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով 2021 թվականի փետրվարի 19-ին և 2021 թվականի մարտի 15-ին հայտարարված մրցույթները մասնակի չեն կայացել մասնակից չլինելու պատճառով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար սննդամթերքի ձեռքբերումը համարել անհետաձգելի:
2. Համաձայնություն տալ սույն որոշման 1-ին կետում նշված սննդամթերքի ձեռքբերման համար մեկ անձից գնում կատարելու: