Այսօր: Երկուշաբթի, 1 Մարտի 2021թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.03.21 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր Սպիտակի մշակույթի տանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպում ունեցավ Սպիտակ համայնքի զոհված զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց Սպիտակի եղբայրական գերեզմանատան էսքիզային նախագիծը:

19.02.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ,

Կադաստրի կոմիտեի ծառայություններից օգտվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով.

 

18.02.21 ԱՆՓՈՐՁԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Այսօր մարդաշատ էր ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքի բակը։ Սպիտակի տարածաշրջանի նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք։
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հարությունյանն իր օրհնությունը բերեց նորակոչիկներին, և ներկաները միասնական աղոթք հնչեցրին առ Աստված՝ բոլոր զինվորների անփորձանք ծառայության և երկրի խաղաղության համար:

Փա՛ռք մեր զինվորներին, խաղաղություն մեր երկրին:

 


18.02.21 ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Այսօր ՀՀ ՊՆ Լոռու մարզի Սպիտակի զինվորական կոմիսարիատում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում
զոհված մեր զինծառայողները։
 Պարգևները հանձնվեցին նրանց ծնողներին։

10.02.21 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
 Սպիտակ համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու անդամներին «Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021թթ. համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ» հանրային քննարկմանը, որը կկայանա սույն թվականի փետրվարի 25-ին ժամը 11:00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում՝ նիստերի դահլիճում:Առաջարկությունները կարող եք ներկայացնել municipalityspitak@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:«Համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021թթ. համանքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման ... Մանրամասն
10.02.21 ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ

Սպիտակ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների  դրույքաչափերը

 

09.02.21 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2021 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ.
Գյուղատնտեսության ապահովագրությունն՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի, ժամկետների և մարզերիՌԻՍԿՄՇԱԿԱԲՈՒՅՍՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՄԱՐԶԵՐԿարկտահարություն և հրդեհխաղող մարտի 25-ըԱրմավիրԱրարատՎայոց ձորի ԿոտայքՏավուշԱրագածոտնծիրանդեղձմարտի 20-ըԲոլոր մարզերումաշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ)մայիսի 1-ըԿարկտահարություն խնձորապրիլի 20-ըԲոլոր մարզերումաշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ(ցորեն, գարի և վարսակ)մայիսի 1-ըսալորմարտի 25-ըվաղահաս կարտոֆիլմարտի 10-ըմիջին-վաղահաս, միջին-ուշահասկարտոֆիլմարտի 20-ըուշահասկարտոֆիլձմերուկ և սեխապրիլի 25-ըԱրմավիրԱրարատԱրագածոտնԳարնանային ցրտահարությունխաղողփետրվարի 20-ըԱրմավիրԱրարատ Վայոց ձորԿոտայքՏավուշԱրագածոտնծիրանդեղձսալորմարտի ... Մանրամասն
09.02.21 «ՍՈՎՈՐԵ՛Լ, ԳՈՐԾԵ՛Լ, ՓՈՓՈԽԵ՛Լ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Այսօր Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սովորե՛լ, Գործե՛լ, Փոփոխե՛լ» ծրագրի շնորհանդեսը: Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Անահիտ Գյուլազյանը, այնուհետև ծրագրի ընտրված մասնակիցներին  «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատող Ջավահիր Հակոբջանյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրներն ու հետագա գործողությունները: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ծրագրի նպատակն է` խթանել Սպիտակ համայնքում պատանիների ու երիտասարդների մասնակցությունը թափանցիկ կառավարման և որոշումների կայացման գործընթացներում՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Սպիտակ համայնքի ավագանու նիստ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական 14.08.2020թ. նիս
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
municipalityspitak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner