Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է համայնքի տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթներ, համաձայն հավելված N 1-8-ի։ Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ներկայացնեն հեևյալ փաստաթղթերը՝ 1. Հայտ N 2 ձևի: 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 5. Նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր: 6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում: 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր փոխադրելու փոխադրավարձը: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով, որը ներառում է նաև փակ ծրար,որով ներկայացվում է երթուղին uպաuարկելու համար առաջարկվող մեկ ուղևոր փոխադրելու փոխադրավարձը: *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում: Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը 12.12.2025 թ. ժամը 10:00-ին Սպիտակի համայնքապետարան Շահումյան 7, մրցութային հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը 15.12.2025թ. Ժամը 10:00 ք.Սպիտակ,Շահումյան 7 Հայտը ներկայացնելու՝ օրը, ժամը և վերջնաժամկետը 08.12.2025 թ. Ժ. 18:00: Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար՝ զանգահարել 043 71 78 76 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային spitakqaxaqashinutyun@gmail.com
Առդիր էլ նյութ։