Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15042024-06-0057 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999V6LGFTS) և Սեյրան Զավենի Յաղուբյանի (ծնված՝ 24․09․1961թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող` 06-075-0032-0011 կադաստրային ծածկագրով 0,111 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 91,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 13,3 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 9-րդ փողոց, 28 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: