19.06.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Այսօր՝ հունիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը: Օրակարգում ընդգրկված էր 12 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Այսպիսով ավարտվեց Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանը։ Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին:
|
|
18.06.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում համայնքի պատիվը բարձր պահած մարզիկներին
|
Այսօր՝ հունիսի 18-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած սպիտակցի մարզիկներին ու նրանց մարզիչներին:Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները: Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ: ՀՀ սամբոյի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին համայնքի ...
Մանրամասն |
|
13.06.25
Մեկնարկել են Ալ․ Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքները
|
Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Պանրագործների և Ալ․ Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ալ․ Մյասնիկյան փողոցի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 156 987 810 ՀՀ դրամ է, որից 86 343 296 ՀՀ դրամը (55%) համայնքային ներդրում է, 70 644 514 ՀՀ դրամը (45%)՝ պետական ներդրում։ Նշենք, որ շուտով կտրվի նաև Սպիտակ քաղաքի մի շարք փողոցների՝ այս տարի իրականացվելիք հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը։
|
|
09.06.25
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը՝ Սպիտակում
|
Սպիտակ համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, արդեն ավանդական դարձած ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակում անցկացրել է մի շարք միջոցառումներ։Էներգիայի շաբաթն այս տարի անցկացվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո։ Հետևաբար միջոցառումներն անցկացվել են հիշյալ թեմայի շրջանակում։ «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվել է գեղանկարչական մրցույթ, որին մասնակցել են նաև ցանկացողները՝ Սպիտակի համայնքապետարանի սոցիալական հարթակում, մրցույթի հայտարարության մեկնաբանությունների բաժնում տեղադրելով սեփական աշխատանքները։ Օրվա ...
Մանրամասն |
|
01.06.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ երեխաներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ տոներից է։ Այն մեր ուշադրությունը սևեռում է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագան առավել պատասխանատվությամբ կերտելու հրամայականի վրա: Յուրաքանչյուրիս պարտականությունն է ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:Սիրելի՛ փոքրիկներ, մեր կյանքն իմաստավորող թանկագի՛ն էակներ, կրկին շնորհավորում եմ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչինչ երբեք չխամրեցնի ձեր գունեղ ...
Մանրամասն |
|
01.06.25
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սպիտակում
|
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Սպիտակի քաղաքային հրապարակը մարդաշատ էր: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ հարյուրավոր փոքրիկներ անմոռանալի օր ունեցան:Բացօթյա գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին Սպիտակ համայնքի ՀՈԱԿ-ները և մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ովքեր երեխաների օրը դարձրեցին հիշարժան:Փոքրիկներին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով շրջեց հրապարակում և զրուցեց երեխաների հետ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն:Անցկացվեցին կավճանկարչության և նկարչության մրցույթներ։ Հաղթող մասնակիցները ստացան մրցանակներ համայնքապետարանի կողմից։Միաժամանակ մեր փոքրիկների համար պատրաստվել էին բազում անակնկալներ։ Երեխաներին շնորհավորելու ...
Մանրամասն |
|
30.05.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ մայիսի 30-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը համայնքի ղեկավարն ավագանու անդամներին ներկայացրեց և հրապարակեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ Սասուն Ասատրյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարելու մասին դիմումը և կազմված արձանագրությունը։ Ապա նիստը վարողը ներկայացրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության՝ ավագանու նոր անդամ Արտակ Պողոսյանին։ Քաջայր Նիկողոսյանը ...
Մանրամասն |
|
29.05.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է 2025 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտին
|
Այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր «Հայաստանի Հանրապետության Լեռնավանի Հովհաննես Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Եսայանին, ով դպրոցականների 2025 թ․ հանրապետական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ Հանդիպմանը ներկա են եղել Լեռնավան բնակավայրի վարչական ղեկավար Սերյոժա Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։ Հովհաննես Եսայանը պատմել է օլիմպիադայի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |