«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության 2 դաստիարակի՝ յուրաքանչյուրը՝ 1,12 դրույք , մեթոդիստի ՝ 0,5 դրույք, երաժշտական դաստիարակի՝ 0,5 դրույք, ֆիզ․ հրահանգչի՝ 0․25 դրույք, թափուր պաշտոնների համար։ 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ 17․02․2022թ-ի N 08-Ն հրամանով հաստատված ՆՈՒՀ-ի մանկավարժական աշխատողների ընտրության կարգի 3-րդ մասի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը․ 
1) դիմում (Ձև 1). 
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ). 
3) անձը հաստատող փաստաթուղթ.
 4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում). 
5) ինքնակենսագրություն (Ձև 4). 
6) մեկ լուսանկար` 3x4 չափի. 
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական. 
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում): 
Մրցույթը անցկացվելու է ՝ համաձայն ԿԳՄՍՆ 17․09․2024 թվականի N 70-ն հրամանի։ Մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը՝ ԿԳՄՍՆ 27․03․2024թ․-ի N 20-Ն հրամանի։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: 
Փաստաթղթերը ընդունվում են 2025թ նոյեմբերի 3 –ից մինչև 2025թ նոյեմբերի 28-ը ներառյալ, աշխատանքային օրերին ՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն: 
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2025թ-ի նոյեմբերի 28-ը` ժամը` 17:30: 
Մեթոդիստի մրցույթը տեղի կունենա 04․12․2025թ.` ժամը 10:00-ին։ 
Դաստիարակի մրցույթը տեղի կունենա 04․12․2025թ.` ժամը 12:00-ին։ 
Երաժշտական ղեկավարի /դաստիարակ / մրցույթը տեղի կունենա 04․12․2025թ.՝ ժամը 14:00-ին։
 ֆիզ․ հրահանգչի մրցույթը տեղի կունենա 04․12․2025թ՝ ժամը 16:00-ին։ 
Մրցույթը անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնու մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: 
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
 https://escs.am/files/files/2022-03-25/bad6da88b9647a316518d317314efb9c.docx 
Տեղեկությունների համար զանգահարել հեռախոսահամարին՝ 055 068385։ 
Հասցե` Մեծ Պարնի 8-րդ փ․, շ․ 6 
Էլ․ փոստ՝ mankapartez.metsparni@gmail.com