ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
Աշխարհագրական դիրքը, պատմական համառոտ ակնարկ
Սպիտակ համայնքը հանդիսանում է խոշորացված համայնք համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքները: Սպիտակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերն են` Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր: Համայնքի կենտրոն է հանդիսանում Սպիտակ քաղաքը:
Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի պատմությունը սկսվում է դեռևս մ.թ.ա. IV-I հազարամյակներից: Սպիտակում, համանուն նախկին շրջանի Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան, Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը՝ քարե հատիչները, կացինները, դանակները, նետասլաքները, աղորիքները, արձանիկները և գտնված մյուս առարկաները վկայում են այդ ցեղերի հասարակական բարձր աստիճանը:
Սպիտակում՝ Սարդարի կոնդ բլուրում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի (ք.ա. 3-2-րդ հազարամյակում) բնորոշ առարկաներ՝ պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլ առարկաներ: Տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև ք.ա. 1-ին հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (ք.ա. 7-րդ դար):
Երվանդունիների (ք.ա. 4-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (ք.ա. 2-1-ին դարեր) թագավորության ժամանակ նաև Սպիտակի այժմյան տարածքը եղել է Հայաստանի, ավելի ուշ՝ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի կազմում: 9-րդ դարավերջին մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118թթ.-ը՝ Կյուրիկյան թագավորության, իսկ 12-րդ դարավերջից՝ Սելջուկյան թուրքերից ազատագրված հայկական հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ: 14-18-րդ դարերում Արևելյան Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի գավառակների հետ միացվել է Ռուսաստանին, տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել նախ Լոռի-Փամբակի, ապա` Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949թ. կոչվել է «Համամլու» կամ «Համամլի», որը հավանաբար առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը՝ Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ: Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր ստեղծվել է 1937թ. դեկտեմբերի 31-ին: Սպիտակը 1960թ.-ին ստացել է քաղաքի, 1971թ.-ին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ: Համամլիում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախասովետական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից, արդյունաբերական ոչ մի ձեռնարկություն չուներ: Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ: Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը՝ պանրի գործարանը, կառուցվել է 1937թ.-ին: 1947թ. առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը, որն արտադրական յուրաքանչյուր սեզոնում վերամշակում էր 130 հազար տոննա շաքարի ճակնդեղ, արտադրում 14 հազար տոննա բարձրորակ շաքարավազ: Հետագայում կոմբինատի կարգավիճակ ստացած ձեռնարկության մեջ ներառված կիտրոնաթթվի արտադրամասի թանկարժեք արտադրանքն առաքվում էր ոչ միայն Խորհրդային Միության հանրապետություններ, այլև արտասահմանյան մի շարք երկրներ: Արտասահմանյան 21 երկիր (Ռումինիա, Իրաք, Վիետնամ, Մոնղոլիա, Թուրքիա, Կուբա, Մալի և այլն) և սովետմիության մի շարք խոշոր քաղաքներ էին արտահանվում «Հայվերելակմեքենա» միավորման մարդատար և բեռնատար վերելակներ: Այստեղ աշխատող բանվոր ծառայողների թիվը հասնում էր 700-ի: Գործում էր Հացամթերքի կոմբինատը, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի, կոշիկի ֆաբրիկաները, ռետինատեխնիկական իրերի և հացի գործարաները: Մինչև 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը Սպիտակը արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություն: Ուներ 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան:
Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամք դրսևորած բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին:
Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է:
Չնայած նրան, որ Սպիտակում վերականգնողական մեծ աշխատանքներ են կատարվել (վերականգնվել ու գործում են բոլոր հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի և մարզական դպրոցները, բուժհաստատությունները, սպասարկման ոլորտի շատ կազմակերպություններ, վերականգնվել է բնակֆոնդի մի մասը), սակայն մինչև օրս վերացված չեն սարսափելի աղետի հետևանքները, դեռևս ամբողջովին լուծված չէ անօթևան բնակիչներին բնակարանով ապահովման խնդիրը, կան չլուծված սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ" փողոցների բարեկարգում և լուսավորություն, ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, կոյուղագծերի կառուցում և վերանորոգում: Սպիտակում խիստ կարևորվում է աշխատատեղերի ստեղծման խնդիրը:
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Սպիտակը գտնվում է Վանաձոր–Գյումրի և Վանաձոր–Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկներում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից 97 կմ: Համայնքի վարչական տարածքը 61531.36 հա է: Սպիտակի տարածքը լեռնային է, հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում Փամբակի լեռնաշղթաները: Ռելիեֆն ունի էրոզիոն-դենուդացիոն կառուցվածք: Տարածքի երկրաբանական կառուցվածքը բարդ է, ձևավորված է նստավածքային հրաբխածին, ներժայթքային ապարներից՝ կրաքարեր, տուֆածին ապարներ, բազալտ ու ավազաքարեր: Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի՝ աղետաբեր երկրաշաժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ) : Սպիտակի տարածքով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Մասիս երկաթգիծը:Սպիտակ համայնքի տարածքը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք: Ամենացածր ամսեկան միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -30C, նվազագույնը՝ -35C, ամենատաք ամիսը հուլիսն է՝ +38C է, առավելագույնը +40C: Միջին հաշվով 0C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր: Տարեկան տեղումների միջին մակարդակը 500-550մմ է, գոլորշունակությունը՝ 900 մմ: Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75-80:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սպիտակ քաղաք
Բնակչություն`17076 Հեռավորությունը մարզկենտոնից՝ 22կմ, Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 97կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250մ, Տնային տնտեսությունների թիվը` 4542: Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակ գետի և դրա վտակ Փամբիջրի ափերին է գտնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ (նախկինում` Համամլու) բնակավայրը: Համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում` Փամբակի լեռնաշղթաները: Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի` աղետաբերեր երկրաշարժի բարձր հավանականությամբ (9 և ավելի բալ): Սպիտակով անցնում է Թբիլիսի-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Հոկտեմբերյան-Մասիս-Երևան երկաթգիծը: Սպիտակ համայնքի տարածքը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում: Ձմեռը մեղմ է, ամառը՝ չափավոր տաք: Ամենացածր ամսեկան միջին ջերմաստիճանը հունվարին է՝ -60°C, նվազագույնը՝ -30°C, ամենատաք ամիսը հուլիսն է՝+180°C է, առավելագույնը +330°C: Միջին հաշվով 0°C-ից բարձր ջերմաստիճանով օրերի թիվը Սպիտակ քաղաքում կազմում է 270 օր: Տարեկան տեղումների միջին մակարդակը 500-550մմ է, գոլորշունակությունը՝ 900 մմ: Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր է, ձնածածկույթով օրերի թիվը 75-80:
Ժամանակակից Սպիտակի տարածքը եղել է հին բնակատեղի, որի մասին են վկայում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. IV-ից առաջին հազարամյակներին վերաբերող նյութական-մշակութային մնացորդները: Համամլու բնակավայրի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան: Ենթադրվում է, որ համայնքի բնակչության զգալի մասը գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայում` Խոյ գավառից): «Համամլու» կամ «Համամլի» անվանումը առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը` Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարերի հանքերի հետ: 1921-30թթ.-ին Համամլուի տարածաշրջանը բաժանվել է Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա գավառների միջև: Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր, ստեղծվել է 1937-ի դեկտեմբերի 31-ին: Սպիտակը (մինչև 1949թ.-ը` Համամլու) 1960թ. ստացել է քաղաքի, 1971թ.-ին` հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ: Համամլուում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախահեղափոխական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթհանքից, արդյունաբերական ոչ միձեռնարկություն չի ունեցել: Բնակիչները հիմնականում զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը` պանրի գործարանը կառուցվել է 1937-1947թթ․ առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը: Մինչև 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից մեկն էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություններ: Բնակչության մի մասն էլ զբաղված էր ատնտեսությամբ: Քաղաքում մինչև երկրաշարժը բնակվում էր 18400 մարդ` 10400-ը` պետական բնակարաններում, 8000-ը` առանձնատներում: Սպիտակն ուներ 7 հանրակրթական և 1 գիշերօթիկ դպրոց, 12 մանկապարտեզ, Երևանի էլեկտրատեխնիկական տեխնիկումի մասնաճյուղ, մշակույթի տուն, 3 գրադարան, կինոթատրոններ, ժողթատրոն, պատմաազգագրական թանգարան, 2 մարզադպրոց, «Հեքիաթ» հանգրվանային համալիր` բաց և փակ լողավազաններով, բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի կահավորված դահլիճներով, 5000 նստատեղով ֆուտբոլի մարզադաշտ` վազքուղիներով, կից խաղահրապարակներով, քաղաքային զբոսայգի`արհեստական լճակով: Առողջապահական համակարգում գործում էր հիվանդանոց, համաբուժարան, մանկական կոնսուլտացիա, ատամնաբուժարան, սանէպիդկայան: 1988թ. երկրաշարժը ընդհատեց Սպիտակի տարեգրությունը` արդյունաբերական քաղաքը ավերվեց 100 տոկոսով, զոհվեց ավելի քան 4000 մարդ, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ` հաշմանդամ: Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր հարազատ քաղաքի հետ երկրաշարժյան տարեգրությունը: Երկրաշարժին հաջորդած ավելի քան 2 տասնամյակում լայնածավալ շինաշխատանքներ են իրականացվել: Սպիտակում բնակարաններ են կառուցել` Շվեյցարիան՝ 180, ՈՒզբեկստանը՝ 230, Ռուսաստանը՝ 43, Էստոնիան՝ 78, «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով կառուցվել է 110, ՀՀ պետբյուջեի միջոցներով 145, Համաշխարհային բանկի միջոցներով 180 բնակարան: 147 բնակարան կառուցվել է Համաշխարհային բանկի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ, 78 բնակարան` Հայաստան համահայկական հիմնադրամի և պետբյուջեի համաֆինանսավորմամբ: Բնակարանաշինության ամենամեծ ծրագիրը (524 բնակարան) իրականացվել է ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ընդհանուր թվով կառուցվել է 1769 հիմական բնակարան: ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Ուրբան ինստիտուտի կողմից հատկացված ԲԳՎ-ներով բնակարան է ձեռք բերել 260 ընտանիք, ՀՀ պետբյուջեի միջոցներով` 79 ընտանիք: Այժմ քաղաքն ունի մշակույթի տուն, քաղաքային գրադարան, թանգարան, պետական քոլեջ, թվով 7 դպրոց, մանկական գեղարվեստի և երաժշտական դպրոցներ, մարզադպրոց, 2 նախակրթարան, «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA) հասարակական կազմակերպության համայնքային կենտրոն, եկեղեցի («Սուրբ Հարություն»), նաև գործում են շուրջ 150 միջին և փոքր առևտրային, սպասարկման օբյեկտներ: Ասֆալտապատված փողոցներն ամբողջությամբ ենթակա են կապիտալ վերակառուցման: Քաղաքում կա հանրակրթական 7 դպրոց, մշակույթի տուն, գրադարան, 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, մարզադաշտեր, մարզադպրոց, գեղարվեստի դպրոց, համաբուժարան, հիվանդանոց, փոստային բաժանմունք:
Արևաշող բնակավայր
Բնակչություն` 2913, Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ, Տնային տնտեսությունների թիվը`775: Բնակավայրը նախկինում ունեցել է Չիգդամալ անվանումը, մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ: Արևաշող է վերանվանվել 1978 թ-ին: Բնակավայրը խիստ տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից: Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ:Տարեկան մթնոլորտային տեղումների միջին թիվը կազմում է 600-700մմ: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Բնակավայրն ունի 19-րդ դարում կառուցված եկեղեցի: Արևաշողի շրջակայքում կան երկու բնակավայրերի և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ: Բնակչության նախնիների մի մասն այստեղ է տեղափոխվել 1828-1829 թ․թ., Պարսկահայստանից՝ Մակու քաղաքից: 1906 թվականին բնակավայրն ունեցել է 987, 1970 թ.` 2375, 1979 թ.` 2503 բնակիչ: Ունի նորակառույց դպրոց: Վարչական ղեկավարի նստավայրը, գրադարանը, բուժկետը, կապի հանգույցը գործում են ժամանակավոր շինություններում: Գյուղում հիմնականում զբաղվում են երկրագործությամբ: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային կուլտուրաներ: Նախկինում մեծ մակերես էին զբաղեցնում շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, որոնք վերամշակվում էին Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժից գործարանը հիմնովին ավերվել է, ցանքատարածությունները զգալի կրճատվել է: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծութմյամբ, թռչնաբուծությամբ: Հողերը՝ 1176,98 հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր`2968.78հա, որից` վարելահող` 297.85հա, խոտհարք`22.82հա, արոտ՝ 2530.70հա, այլ հողատեսք` 117.41հա, հատուկ պահպանվող տարածքների հողեր`17.63հա, -անտառային հողեր՝ 101.76հա, - ջրային հողեր`36.85հա:
Արջհովիտ բնակավայր Բնակչություն`478 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 57կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1580մ, Տնային տնտեսությունների թիվը`215: Արջհովիտ բնակավայրը նախկինում Ղուրսալին գտնվում է ՀՀ Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում, Փամբակ գետի վերին հովտում, Սպիտակ համայնքի կազմում Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը: Բնակավայրը վերաբնակեցվել է հայազգի բնակչությամբ 1988թ.՝ ներկայիս տեղում։ Բնակավայրի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22°C-ից -25°C: Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամռանը հաճախակի քամիներ են լինում, տաք է: Տարեկան տեղումների քանակը քիչ է։ Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր: Մինչև 1988թ. դեկտեմբեր ամիսը Ղուրսալ բնակավայրը բնակեցված է եղել ադրբեջանցիների 480 ընտանիքներով, նրանց հեռանալուց հետո բնակավայրը վերաբնակեցվել է բռնագաղթված բնակիչներով՝ շուրջ 350 ընտանիքներով, որոնք բռնագաղթվել էին Ադրբեջանի տարբեր շրջաններից: Ներկայումս բնակավայրում բնակվում են 250 ընտանիք, որից 105 ընտանիք՝ 305 անձ, բռնագաղթվածներ են: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, ընտանիքների մի մասը բացակայում են բնակավայրից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ: Արջհովիտ դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը: Բնակավայրի կենտրոնում է գտնվում Սբ.Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք: Հողերը՝ 2281,53հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր`1377,52հա, որից` վարելահող`235,99հա, խոտհարք` 41,63հա, արոտ 839,38 հա, այլ հողատեսք` 260,33հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 36,62հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`15,58հա, - հատուկ պահպանվող հողեր`23,29հա, -անտառային հողեր՝ 676,26հա, - ջրային հողեր`7,47հա:
Գեղասար բնակավայր
Բնակչություն`815 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 15կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660մ, Տնային տնտեսությունների թիվը՝ 261: Բնակավայրը (նախկինում՝ Թափանլի) հիմնադրվել է 1926-1927թթ.՝ Բասենից, Ղարսից, Անատոլիայից գաղթած հայերի կողմից: Այն գտնվում է Փամբակ գետի աջ ափին: Հարավից շրջափակված է լեռներով, որոնց գագաթն է պսակում «Սուրբ Աստվածածինը»՝ բնության անձեռակերտ կոթողը, որի գեղեցկության շնորհիվ էլ բնակավայրը 1978 թվականին վերանվանվել է Գեղասար: Բնակավայրը հիմնովին ավերվեց 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ: Բնակավայրի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ.Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ: Բնակավայրի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է բնակավայրի տրանսպորտային կապը: Բնակավայրում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ: Հողերը՝ 1003.95հա, որից՝- գյուղատնտեսական նշանակության հողեր`894.62 հա, որից` վարելահող`72.28հա,- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`10.27հա,- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 9.64հա,- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9.88հա,-անտառային հողեր՝ 3.53հա,- ջրային հողեր` 3.73հա:
Գոգարան բնակավայր
Բնակչություն`1239 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 12կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1864մ, Տնային տնտեսությունների թիվը` 273։ Բնակավայրը Սպիտակի տարածաշրջանի ամենահին բնակավայրերից է: Ըստ Սովետական հանրագիտարանի՝ բնակավայրը հիմնադրվել է 1727-1728թթ.: Սակայն ըստ պատմամշակութային հուշարձանների, բնակավայրի տարածքում առկա դամբարանադաշտերի, IV-ից VI-րդ դարի թվագրում ունեցող եկեղեցու բնակավայրը ավելի հին է, քան գրված է տեղեկատվության մեջ: Բնակավայրը գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտում: Ապահովված է խմելու և ոռոգման ջրով: Ձմեռը խստաշունչ, իսկ ամռանը զով: Որպես լեռնային բնակավայր աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն): Բանջարաբոստանային կուլտուրաներից լավ են աճում ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն: Հողերը՝ 5734,91հա, որից՝ - գյուղատնտեսականնշանակության հողեր`4884,98հա, որից` վարելահող` 640,81հա, խոտհարկ՝ 79,43հա, արոտ՝ 3720,67 - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`28,16հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`0,67հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր`43,13հա, -անտառային հողեր՝ 691,45հա, -ջրային հողեր` 6,74հա:
Լեռնանցք բնակավայր
Բնակչություն` 1457 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700մ, Տնային տնտեսությունների թիվը` 335։ Բնակավայրը հիմնադրվել է 1860-ական թվականներին: Նրա առաջին բնակիչները եկել են Սպիտակ (նախկին Համամլու) բնակավայրից, որոնք սերում են Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից եկած գաղթականների սերունդներից։ Բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային թեքության ճյուղավորություններից մեկի հովտում, որտեղով ժամանակին անցել է ռազմավարական նշանակություն ունեցող խճուղային ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմական գումակն ու ռազմամթերքը տեղափոխող սայլերը: Այն կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով և ղեկավարությամբ, ծառայել է որպես կապի միջոց Թիֆլիս-Երևան կապն ապահովելու համար: Այդ ճանապարհի մասին դեռևս տեղեկություններ են մեզ հասել անգամ 1804-1805թթ. ռուս-պարսկական պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակներից: Բնակավայրին տրվել է Լեռնանցք անունը հենց այն պատճառով, որ այս ճանապարհը (Համամլու- Ալագյազ) կտրում-անցնում է Սպիտակի լեռնանցքով, որի բարձրությունը 2115 մետր է: Բնակավայրի անունը մինչև 1950-ական թթ. Սպիտակ էր, 1950-ական թթ. բնակավայրի անունը փոխվեց Լեռնանցքի, իսկ Սպիտակ անունը տրվեց Համամլուին: Հյուսիսային կողմում ձգվում են Բազումի լեռները: Բնակավայրը հարավային, արևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է լեռներով, որոնք ունեն հյուսիսային թեքություն, պատված են ալպիական բուսականությամբ, հարուստ են սառնորակ աղբյուրներով: Դրանց ջրերով գոյանում է առուն, որը հոսում է բնակավայրի միջով ու հասնում Սպիտակի միջով հոսող Չիչխան գետին, ապա Փամբակ գետի ջրերին: Բնակավայրն ունի բարեխառն կլիմա, բնակավայրի տարածքը թեք է, հանդակները կտրված, մշակվում են հիմնականում ցորեն, գարի, խոտաբույսեր, կարտոֆիլ, կաղամբ այլ բանջարեղեններ: Ծառատեսակներից աճում են տանձենի, խնձորենի, սալորենի և այլ մրգեր: Բնակավայրի կենտրոնում է գտնվում «Սուրբ Մինաս» եկեղեցին, նրա հարևանությամբ բխում է սառնորակ աղբյուր, որը «Ժամի աղբյուր» է կոչվում: Այժմ այն հուշարձան աղբյուրի է վերածվել` նվիրված 1988թ․ երկրաշարժի զոհերի ու Ղարաբաղյան ազատամարտում զոհվ ազատամարտիկների հիշատակին: Բնակավայրը ունեցել է եկեղեցի՝ կառուցված 1870-ական թթ զանգակատունը ավելի ուշ`1910թ.: Եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել է, այժմ վերակառուցված է: Բնակավայրը երկրաշարժի պատճառով հիմնովին ավերվել է և վերակառուցվում է, ընդ որում Նոր-Լեռնանցքը կառուցվում է բնակավայրից մոտ 2-2.5կմ դեպի հյուսիս, Լեռնանցք տանող ճանապարհի արևմտյան կողմում` Սպիտակ քաղաքի հարևանությամբ: Հողերը՝ 1638,77հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1307,53հա, որից` վարելահող` 200 հա, խոտհարկ՝ 46 հա, արոտ՝ 1032,43 - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 29,1հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,22հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9,96հա, -անտառային հողեր՝ 172,41հա, - ջրային հողեր 2,85 հա:
Լեռնավան բնակավայր
Բնակչություն՝ 1536 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 40կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 5կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725մ, Տնային տնտեսությունների թիվը` 401։ Բնակավայրը (նախկին անվանումը Ղաչաղան) հիմնադրել են Մուշից և Բասենից գաղթած հայերը 1830թ-ին: Բնակավայրը շրջապատված է սարերով, որի սառնորակ աղբյուրներից է գոյանում խմելու ջուրը: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Բնակավայրը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Բնակավայրն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը շահագործման է հանձնվել 2001թ․ գտնվում է լավ վիճակում։ Հողերը՝ 1717հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1359.26հա, որից` վարելահող` 259.48հա, խոտհարկ՝ 23.05հա, արոտ՝ 1050.88հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 5.61հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1.17հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9.29հա, -անտառային հողեր՝ 197.83հա, - ջրային հողեր 0.37հա:
Լուսաղբյուր բնակավայր
Բնակչություն`1113 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 22կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850մ, Տնային տնտեսությունների թիվը` 288։ Լուսաղբյուր բնակավայրը բնակեցվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից արտագաղթված ազգաբնակչությամբ: Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850-1900մ բարձրության վրա, տեղակայված է Ջաջուռի լեռնանցքի հյուսիս արևելյան մասում, հաճախակի են հյուսիային սառը քամիները: Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով: Համայնքի վարելահողերի 80% հիմնականում անջրդի են: Ջրովի հողատարածքները (128հա) ոռոգվում են Նալբանդի ջրանցքի միջոցով: Արտադրվում է հիմնականում անասնակեր, քիչ քանակությամբ հացահատիկ, կարտոֆիլ և բանջարեղեն: Անասնապահությունը անարդյունավետ է մսուրային շրջանի երկարատևության և արոտավայրերի ցածր որակի պատճառով: Հողերը՝ 2927.80հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 2485.72հա, որից` վարելահող` 606.76հա, խոտհարկ՝ 31.55հա, արոտ՝ 695.16հա - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 60.31հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4.60հա, -անտառային հողեր՝ 260.15հա, - ջրային հողեր 0.61հա:
Խնկոյան բնակավայր
Բնակչություն`304 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 50կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 30կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1826մ, Տնային տնտեսությունների թիվը` 105։ Խնկոյան՝ մինչև 1946թ. Ղարաբոյա, բնակավայրը հիմնադրել են 1827-1828թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Բասեն գավառի Ալվար բնակավայրից և Մուշից գաղթածները: Բնակավայրը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմտյան մասում` Բազումի և Փամբակի լեռնաշղթաների հատման տեղում, Գյումրի-Վանաձոր մայրուղուց 2կմ հեռավորության վրա: Բնակավայրի տարածքից սկիզբ է առնում Փամբակ գետը: Կլիման բարեխառն է`ամռանը մեղմ և զով, առավելագույն ջերմաստիճանը հասնում է 27°C, ձմռանը ցրտաշունչ է, բքառատ ու երկարատև` շուրջ 5 ամիս տևողությամբ: Գործում է բուժ.կետ: Խորհրդային շրջանի երկհարկանի մշակույթի տան շենքը 2010թ. վերանորոգվել է: Այստեղ է ծնվել Խնկո Ապերը: Բնակավայրի կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձանը: Հողերը՝ 1196,38հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1140,6հա, որից` վարելահող` 397,41հա, խոտհարկ՝ 49,39հա, արոտ՝ 650,89հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`4,26հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,29հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1,19հա, -անտառային հողեր՝ 0,48հա, - ջրային հողեր 13,04հա:
Ծաղկաբեր բնակավայր
Բնակչություն`1376 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 25կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740մ, Տնային տնտեսությունների թիվը` 292։ Բնակավայրը հիմնվել է 1827-1828թթ.: Բնակչությունը ներգաղթել է Մշո գավառից: Կլիման ձմռանը ցրտաշուչ է, ամռանը՝ շոգ: Հաճախակի են չորային, երաշտի տարիները։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ: Հողերը՝ 35.02հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 3160.57 հա, որից` վարելահող` 986.66հա, խոտհարկ՝ 42.53հա, արոտ՝ 1974.30հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 19.28հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.93հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3.05հա, -անտառային հողեր՝ 170.71հա, - ջրային հողեր 29.06հա:
Կաթնաջուր բնակավայր
Բնակչություն` 1800 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 15կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1715մ, Տնային տնտեսությունների թիվը` 509։ Բնակավայրի (նախկինում Ղարալ) բնակիչները հին բնակավայրի ավերակների վրա բնակություն են հաստատել 1826 թվականին: Հիմնականում եկել են Աշտարակից և Թուրքիայից: Կաթնաջուր բնակավայրը գտնվում է Բազումի լեռնաշղթայի արևմտյան մասի սարահարթի հարավում: Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Բնակավայրում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, քիչ չափով մշակում են նաև կաղամբ և այլ բանջարանոցա-բոստանային կուլտուրաներ: Ապրանքային արտադրանք հիմնականում ստացվում է կարտոֆիլագործությունից։ Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, որից ստացված արտադրանքը հիմնականում բավարարում է սեփական կարիքները հոգալուն: Պետական բյուջեի միջոցներով կառուցված վարչական ղեկավարի նստավայրի համայնքի կենտրոնի նոր շենքը շահագործման է հանձնվել 2009թ: Այս հարմարավետ շենքում աշխատում են բնակավայրի վարչական ղեկավարը, գրադարանը, բուժ. կետը, մշակույթի տունը, ակումբը, մանկապարտեզը, հայփոստի բաժանմունքը: Հողերը՝ 2078հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1744.15հա, որից` վարելահող` 677.59հա, խոտհարկ՝ 28.34հա, արոտ՝ 945.88հա - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7.01հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3.42հա, -անտառային հողեր՝ 189.44հա, - ջրային հողեր 11.72հա:
Հարթագյուղ բնակավայր
Բնակչություն` 1138 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 25կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750մ, Տնային տնտեսությունների թիվը` 343։ Բնակավայրը գտնվում է Լոռու մարզում՝ համայնքի վարչական տարածքում, սահմանակից է համայնքի Խնկոյան, Լուսաղբյուր, Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր բնակավայրերին: Հիմնադրվել է 1826թ.: Կլիման խիստ է, ձմռանը լինում է ցուրտ, գարունը սովորաբար ուշացած է գալիս, ամառը զով է՝ հաճախակի քամիներով: Տարեկան տեղումների քանակը ցածր է: Վերջին տարիներին նկատվում է ձնածածկույթի խիստ պակաս: Լինում են կարկտահարություն, սելավներ: Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր: Աղետալի են եղել 1926թ. և 1988թ. երկրաշարժերը: Հողերը՝ 2359.22հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1934.71հա, որից` վարելահող` 623.72հա, խոտհարկ՝ 60.97հա, արոտ՝ 1128.50հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 19.09հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 3.61հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր`3.02հա, -անտառային հողեր՝ 252.07հա, - ջրային հողեր 6․41հա:
Մեծ Պարնի բնակավայր
Բնակչություն` 2142 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 22կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1680մ, Տնային տնտեսությունների թիվը` 571։ Բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, բնակավայրի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Բնակավայրում կա հին եկեղեցի (կառուցման տարեթիվը հայտնի չէ) և մատուռներ: Նախքան 1988-ի երկրաշարժը, բնակավայրում գյուղատնտեսությանը զուգահեռ գործում էին արդյունաբերական 2 արտադրամասեր՝ Արզնու բյուրեղապակու գործարանի մասնաճյուղը և կարի ֆաբրիկան, որոնք այսօր չկան: Բարենպաստ կլիման հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ: Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ: Բնակավայրի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով: Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ: Կազմակերպված են ֆերմերային սերմնաբուծական 2 տնտեսություններ, որոնց շնորհիվ արտադրվում է բարձրորակ կարտոֆիլի և հացահատիկի սերմացու որոնցով բավարարվում է ինչպես բնակավայրի, այնպես էլ հանրապետության շատ բնակիչների պահանջարկը: Եթե բնական աղետներ չլինեն, ապա համայնքի բնակիչները կարողանում են բավարարել իրենց պահանջները և մի մասն էլ դուրս է գալիս շուկա: Բնակավայրում գործում է մեկ առողջության կենտրոն 10 մահճակալով և մեկ ամբուլատորիա: Առողջապահական կենտրոնը ապահովված է մասնագետներով՝ մանկաբույժ, թերապևտ, ատամնաբուժ: Գործում է ծննդատունը: Հողերը՝ 6587հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1580հա, որից` վարելահող` 1557 հա, արոտ՝ 3643հա - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4հա,
Նոր Խաչակապ բնակավայր
Բնակչություն` 608 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 15կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 10կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450մ, Տնային տնտեսությունների թիվը` 177։ Համայնքը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմտյան մասում։ Համայնքը սահմանակից է արևմուտքից Ղուրսալի համայնքին, հյուսիսից՝ Արջուտ համայնքին, հարավից և արևելքից՝ Լեռնապատ համայնքին: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են երաշտի տարիները։ Հողերը՝ 2954.77հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 2451.96հա, որից` վարելահող` 323.03հա, խոտհարկ՝ 72.46հա, արոտ՝ 1910.10հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր`45.22հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 17.33հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4.61հա, -անտառային հողեր՝ 273.83հա, - ջրային հողեր 29.75հա:
Շիրակամուտ բնակավայր
Բնակչություն` 2144 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 12կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1670մ, Տնային տնտեսությունների թիվը` 551։ Բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Սպիտակի նախկին շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում: Սահմանակից է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան բնակավայրերին: Այստեղով է անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով: Բնակավայրը հիմնադրվել է 1829թ. ներկայիս տեղում: Տարվա եղանակներից անհամեմատ լավն է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է`հաճախակի քամիներով: Տարեկան տեղումները քիչ են։ Լինում է նաև կարկտահարություն: Բնակավայրը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, հաճախակի են լինում երկրաշարժերը: Հիշարժան են 1926թ. և 1988թ. երկրաշարժերը: Վերջինիս էպիկենտրոնը Շիրակամուտ-Նալբանդ բնակավայրն էր: բնակավայրում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարա-բոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ: Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը: Դժվարություններ կան արոտավայրերի և մսուրային շրջանի համար անասնակերերի կուտակման գործում: Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ: Ցածր է թռչնաբուծությունը: Հողերը՝ 2668,19հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 2209,68հա, որից` վարելահող` 542,17հա, խոտհարկ՝ 35,75հա, արոտ՝ 1456,87հա - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 40,17հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 32,6հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 5,49հա, -անտառային հողեր՝ 199,61հա, - ջրային հողեր 21,39հա:
Շենավան բնակավայր
Բնակչություն`461 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 8կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1712մ, Տնային տնտեսությունների թիվը` 122։Բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի համայնքում:Բնակավայրի հողերի 50%-ից ավելին գտնվում է 25-30 աստիճան թեքությունների վրա, որոնք էռոզացված են, քարքարոտ և ոչ բերրի:Բնակավայրի ռելիեֆը բարդ է՝ լեռներ, ձորեր, կտրտված արոտներ ու վարելահողեր:Կլիման բարեխառն է, ձմեռը ցրտաշունչ մինչև 30°, ամառը վերջին տարիներին շոգ է մինչև +35°, քամիները ուժեղ են և տևական: Տեղումները քիչ են, տարեկան կազմում են 400-500մմ: Բնակավայրը գտնվում է բարձր լեռնային գոտում: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, սխտորի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Բերքատվությունը շատ ցածր է, մեծ վնաս են պատճառում գարնանային ցրտահարությունները, երաշտը, կարկուտը, քամիները, չի պահպանվում հողի մշակման և պարարտացման ագրոկանոնները, գարու և ցորենի բերքատվությունը չի անցնում 9-10ց-ից, կարտոֆիլինը՝ 150-200ց:Հողերը՝ 2200,27հա, որից՝- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2043,42հա, որից` վարելահող` 274,22հա, արոտ՝ 1502,39հա- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 18,25հա,- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4,95հա,-անտառային հողեր՝ 63,13հա,- ջրային հողեր 1,1հա:
Ջրաշեն բնակավայր
Բնակչություն` 3654 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 30կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 9կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700մ, Տնային տնտեսությունների թիվը` 839: Ջրաշենի բնակավայրը լեռնային է խորդուբորդ ձորերով, ձորակներով կտրված ռելիեֆ: Բնակավայրն ունի բարեխառն կլիմա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը զով, չորային: Մթնոլորտային տեղումների քանակը տարեկան կազմում է 500-600մմ: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 6-7 աստիճանի սահմաններում: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -58° է, հուլիսին ջերմաստիճանը՝ +18-ից +22, վերջին տարիներին նույնիսկ՝ +25-ից +28: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Հողերը՝ 3738.67հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 3091,35հա, որից` վարելահող` 651,58հա, խոտհարք` 123,75հա, արոտ 2095,32հա, այլ հողատեսք` 220,70հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 27.94հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.13հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9,20հա, -անտառային հողեր՝ 302,36հա, - ջրային հողեր` 5,80հա:
Սարալանջ բնակավայր
Բնակչություն` 201 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 40կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 20կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1835մ, Տնային տնտեսությունների թիվը` 66: Բնակավայրի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է 1800-ական թվականները: Սարալանջ բնակավայրը տեղակայված է Սպիտակ-Գյումրի մայրուղուց 2կմ դեպի հյուսիս: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով: Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները: Ոռոգման ջրի սակավության պատճառով համայնքը հիմնականում զբաղվում է ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, կարտոֆիլի մշակմամբ: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր: Բնակավայրն ունի մշակույթի տուն և գրադարան: Բնակավայրի ակումբը, գրադարանը և վարչական ղեկավարի նստավայրը գործում են միասնական շենքում, որը կառուցվել է 1992թ.։ Բնակավայրում գործում է նաև բուժ.կետ, որը սպասարկվում էր Մեծ Պարնի առողջության կենտրոնի կողմից: Հողերը՝ 1186․75հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1103․27հա, որից` վարելահող` 296․07 հա, արոտ 770․91հա, այլ հողատեսք` 36․29հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9․14հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0․65հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 0․88հա, -անտառային հողեր՝ 25․76հա, - ջրային հողեր` 0․56հա:
Սարահարթ բնակավայր
Բնակչություն` 1399 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 10կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1725մ, Տնային տնտեսությունների թիվը` 411: Բնակավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիս-արևմտյան մասում: Բնակավայրը հիմնադրվել է 1828թ-ին: Բնակավայրի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Էյքիբադ բնակավայրից: 1988թ-ին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է այն: Բնակավայրը զուրկ է բնական և արհեստական անտառներից: Բնակավայրի կլիման ձմռանը ցուրտ է, ամռանը՝ զով: Բնակավայրում առկա է ոռոգման ջրի նոր կառուցված ցանց: Հողերը՝ 2891.04հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 2219.42հա, որից` վարելահող`513.49հա, արոտ 1976.38հա, այլ հողատեսք` 229.53հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 11.71հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 8.04հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1.81հա, -անտառային հողեր՝ 36.12հա, - ջրային հողեր` 8.85հա։
Սարամեջ բնակավայր
Բնակչություն` 1480 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 31կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 9,5կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1740մ, Տնային տնտեսությունների թիվը` 371: Սարամեջ (նախկին անվանումը Չոթուռ) բնակավայրը վերաբնակեցվել է 1861թ.-ին: Բնակավայրի բնակիչները հիմնականում ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառից: Բնակավայրը շրջապատված է սարերով, որոնց լանջերից բխող բնական աղբյուրներից հոսում է համայնքի խմելու ջուրը ու ապահովում բնակիչների 80-85%-ի ջրի պահանջը: Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով:Հողերը՝ 1806.38հա, որից՝- գյուղատնտեսական նշանակության հողեր` 1465.71հա, որից` վարելահող` 254.73հա, խոտհարք` 6.08հա, արոտ 1150.10հա, այլ հողատեսք` 54.8հա,- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 0.81հա,- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 10.12հա,-անտառային հողեր՝ 161.78հա,- ջրային հողեր` 9.37հա:
Քարաձոր բնակավայր
Բնակչություն` 423 Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3կմ, Հեռավորությունը Սպիտակ քաղաքից՝ 17կմ, Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550մ, Տնային տնտեսությունների թիվը` 127: Բնակավայրը հիմնադրվել է 1830թ-ին: Բնակավայրի բնակչությունը վերաբնակեցվել է Համզաչիման և Դսեղ բնակավայրերից: Բնակավայրը գտնվում է Փամբակ-Բազում լեռնաշղթայի ստորոտում։ 1988թ. երկրաշարժի ժամանակ ամբողջովին ավերվեց բնակավայրը, այն վերակառուցվեց կալմիկական և դաղստանյան շինարարների կողմից: Բնակավայրում հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ: Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել: Հողերը՝ 0,00161հա, որից՝ - գյուղատնտեսական նշանակության հողեր` 1331,49հա, որից` վարելահող` 158,91հա, խոտհարք` 18,23հա, արոտ 1075,38հա, այլ հողատեսք` 78,97հա, - արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 6,22հա, - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 1,63հա, - հատուկ պահպանվող տարածքների հողեր` 12,04հա, -անտառային հողեր՝ 201,61հա, - ջրային հողեր` 6,89հա:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը /համայնքային
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը (նկարագրությունը)
Ակնկալվող լուծումը և լուծման ժամկետները
Սպիտակի մշակույթի տան հին երաժշտական տեխնիկայի ամբողջական փոխարինում
Համայնքապետարանի նիստերի դահլիճի համար նոր սարքավորումների ձեռքբերում
Մանկական բաժանմունքների կահույքի և տեխնիկայի ձեռքբերում «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի (ք.Սպիտակ, Շահումյան 105) և «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի (ք. Սպիտակ, Ս.Ավետիսյան 1) համար
Սպիտակ համայնքի կարիքների համար՝ ավտո աշտարակ և բենզինային գեներատորի ձեռքբերում
Նախատեսվում է
Սպիտակ համայնքի կարիքների համար՝ Աղբատար մեքենա MA3 4907CO-030, Աղբատար մեքենա MA3 4901CO-030 (4x2), Աղբատար մեքենա MA3 KO-449-17, Բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա MA3-6912C3-310, Ինքնաթափ մեքենա МАЗ 457121-537-000 և Աղբարկղների՝ 240լ – 50 հատ, 660լ – 150 հատ, 1100լ – 300 հատ, ձեռքբերում
Մանկապարտեզ «Տաշիր»
Նախատեսվում է շինարարությունը հասցնել ավարտին և հանձնել շահագործման
Մանկապարտեզ մոդուլային
Նախատեսվում է կառուցել և հանձնել շահագործման
Թափառող կենդանիների վնասազերծում
Նախատեսվում է հնարավորինս նվազեցնել թափառող կենդանիների քանակը
Սպիտակ բնակավայրերի համար էներգախնայող led լուսատուների ձեռքբերում
Համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանություն
Նախատեսվում է միջոցներ ձեռնարկել համայնքի ղեկավարի իրավասության շրջանակում
Համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների և սպասարկումների մակարդակի և որակի բարձրացում
Նախատեսվում է հասանելի դարձնել համայնքի բնակիչներին
Համայնքի ֆինանսական վիճակի բարելավում՝ եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման միջոցով:
Քաղաքացիական հասարակության սուբյեկտների համագործակցության ակտիվացում էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման միջոցով:
Հայաստանի և արտերկրի համայքների հետ համագործակցության ընդլայնում
Նախատեսվում է իրականացնել համայնքային ենթակայության կազմակերպությունների շենքերի հիմնանորոգման և ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային և տեխնիկական վերազինման աշխատանքներ:
Համայնքի կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների կազմակերպությունների զբաղեցրած շենքերում հիմնական վերանորոգման, ջերմամատակարարման վերականգնման և գույքի ձեռքբերման աշխատանքներ
Նախատեսվում է ապահովել անխափան և նպատակային գործունեություն՝ աշխուժացնելով համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:
Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը
Նախատեսվում է ապահովել առողջ ապրելակերպի խրախուսումը, երիտասարդական ոլորտի մշտական զարգացումը
Համայնքում պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսը զարգացնելու ուղղությամբ
Նախատեսվում է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը" նվազեցնելով գործազրկության մակարդակը:
Սոցիալական տարաբնույթ ծրագրեր
Նախատեսվում է նպաստել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական, բնակարանային, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
Համայնքի տարածքում գտնվող բնակելի շենքերի, համայնքային սեփականություն համարվող շենքերի և շինությունների պահպանում, շահագործում և նորոգում:
Կապիտալ ներդրումներ համայնքի ճանապարհային տնտեսության, հանգստի և բակային տարածքների բարեկարգման բնագավառներում
Նախատեսվում է ավելացնել բակային խաղահրապարակների քանակը, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել համայնքի բնակչության մշակութային կյանքի և ազատ ժամանցի, հանգստի կազմակերպման ուղղությամբ: Իրականացնել համայնքի լուսավորության արտաքին ցանցի արդիականացում:
Համայնքի կանաչապատման ընդգրկուն աշխատանքներ
Նախատեսվում է նպաստել շրջակա բնական միջավայրի պահպանմանը
Ոռոգման ներհամայնքային համակարգի վերանորոգում, նոր համակարգերի անցկացում
Ներդնել աղբահանման վճար վճարողների հաշվառման արդյունավետ համակարգ
Նախատեսվում է բարելավել աղբահանության վճարների գանձման աշխատանքները:
Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն ու կիրառում
Նախատեսվում է Իրականացնել քույր և գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության ակտիվացում
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մշակում
Սպիտակում՝ Սարդարի կոնդ բլուրում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի (ք.ա. 3-2-րդ հազարամյակում) բնորոշ առարկաներ՝ պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլ առարկաներ: Տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև ք.ա. 1-ին հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (ք.ա. 7-րդ դար):Երվանդունիների (ք.ա. 4-2-րդ դարեր) և Արտաշեսյանների (ք.ա. 2-1-ին դարեր) թագավորության ժամանակ նաև Սպիտակի այժմյան տարածքը եղել է Հայաստանի, ավելի ուշ՝ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի կազմում: 9-րդ դարավերջին մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1118թթ.-ը՝ Կյուրիկյան թագավորության, իսկ 12-րդ դարավերջից՝ Սելջուկյան թուրքերից ազատագրված հայկական հողերի հետ՝ Զաքարյանների իշխանապետության մեջ: 14-18-րդ դարերում Արևելյան Հայաստանի հյուսիս-արևելյան մի քանի գավառակների հետ միացվել է Ռուսաստանին, տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել նախ Լոռի-Փամբակի, ապա Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքը մինչև 1949թ. կոչվել է <<Համամլու>> կամ <<Համամլի>>, որը հավանաբար առաջացել է պարսկերեն <<համամ>> (բաղնիք) բառից: Համամլուի նոր անունը՝ Սպիտակ, կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ:Համամլուի շրջանը, որպես վարչական միավոր ստեղծվել է 1937թ.-ի դեկտեմբերի 31-ին: Սպիտակը 1960թ.-ին ստացել է քաղաքի, 1971թ.-ին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ:Համամլիում դեռևս 19-րդ դարի կեսերից գործել են ծխական դպրոցներ: Նախասովետական Համամլուն, բացի մի քանի դարբնոցից, ջրաղացներից ու ձիթահանքից, արդյունաբերական ոչ մի ձեռնարկություն չուներ: Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ:
Բնակավայրի արտադրական առաջին ձեռնարկությունը՝ պանրի գործարանը, կառուցվել է 1937թ.-ին: 1947թ. առաջին արտադրանքն է տվել շաքարի գործարանը, որը արտադրական յուրաքանչյուր սեզոնում վերամշակում էր 130 հազար տոննա շաքարի ճակնդեղ, արտադրում 14 հազար տոննա բարձրորակ շաքարավազ: Հետագայում կոմբինատի կարգավիճակ ստացած ձեռնարկության մեջ ներառված կիտրոնաթթվի արտադրամասի թանկարժեք արտադրանքն առաքվում էր ոչ միայն Խորհրդային Միության հանրապետություններ, այլև արտասահմանյան մի շարք երկրներ: Արտասահմանյան 21 երկիր (Ռումինիա, Իրաք, Վիետնամ, Մոնղոլիա, Թուրքիա, Կուբա, Մալի և այլն) և սովետմիության մի շարք խոշոր քաղաքներ էին արտահանվում <<Հայվերելակմեքենա>> միավորման մարդատար և բեռնատար վերելակներ: Այստեղ աշխատող բանվոր ծառայողների թիվը հասնում էր 700-ի: Գործում էր Հացամթերքի կոմբինատը, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի, կոշիկի ֆաբրիկաները, ռետինատեխնիկական իրերի, հացի գործարաները:
Մինչև 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը Սպիտակը արդյունաբերական և գյուղատնտեսական զարգացած քաղաքներից էր, որտեղ գործում էր 14 արդյունաբերական ձեռնարկություն: Ուներ 7 հանրակրթական, գեղարվեստի, երաժշտական, մարզական դպրոցներ, տեխնիկում, պրոֆտեխուսումնարան, 10 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, զբոսայգի, մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, թանգարան, մարզադաշտ, կապի հանգույց, տպարան:1988 թվականը ճակատագրական եղավ Սպիտակի կյանքում: Դեկտեմբերի 7-ին, ահեղ երկրաշարժի հետևանքով, վայրկյանների ընթացքում երբեմնի արդյունաբերական քաղաքը վերածվեց փլատակների, զոհվեց ավելի քան 4000 մարդ:Սպիտակցին երախտագիտությամբ է հիշում բարի կամքի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, սփյուռքի մեր հայրենակիցներին, անհատ մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր իրենց անգնահատելի օգնությունն ու աջակցությունը բերեցին երկրաշարժի հետևանքների վերացման, ավերված քաղաքի վերականգնման գործին:Բարեկամ ժողովուրդների օգնությամբ վեր հառնած Սպիտակն այսօրվա իր տեսքով, թաղամասերի անվանումներով ժողովուրդների բարեկամության իրական խորհրդանիշ է:
Տեղանքը քարտեզի վրա
Կաթնաջուր բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 10 կմ արևելք, ծովի մակարդակից մոտ 1720մ բարձրության վրա։ Վերանվանվել է Կաթնաջուր 1946 թ. ապրիլի 26-ին։
Կաթնաջուր բնակավայրն ընկած է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, գտնվում է ծովի մակերևույթից 1715 մ բարձրության վրա։ Ունի լեռնային ռելիեֆ և չոր կլիմա։ Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Համայնքի գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի բազմամյա խոտաբույսերի արտադրությամբ, մշակում են նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ։ Անասնապահության բնագավառում հիմնականում զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
«Սուրբ Հովհաննես եկեղեցի» կառուցվել է 1986թ.-ին, այն գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում՝ բնակավայրի կենտրոնական հատվածում։ Եկեղեցին ավերվել է 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով, բնակավայրի բնակիչների հանգանակությունների շնորհիվ, եկեղեցու որոշակի հատվածներում կատարվել են վերականգնման աշխատանքներ։
«Սուրբ Կիրակի» մատուռ - Բնակավայրի հարավային հատվածում գտնվող լեռան բարձունքում է գտնվում <<Սուրբ Կիրակի>> մատուռը, այն ուխտատեղի է համարվում թե բնակավայրի և թե բնակավայրից դուրս բնակվող բնակիչների համար։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Պապոյան
Բջջային հեռախոս՝ 099-00-03-02
Էլեկտրոնային հասցե՝ armenpapoyan@mail.ru
Փոստային կոդ՝ 1815
Տեղանքը քարտեզի վրա Լեռնանցք բնակավայր
Լեռնանցք բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության| Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից 1 կմ հարավ։ Լեռնանցք է վերանվանվել 1950 թ. ապրիլի 19-ին։
Բնակավայրը գտնվում է կանաչապատ բարեբեր ու ալիքավորված լեռնահովտում։ Շրջկենտրոնից հեռու է մոտ 4 կմ դեպի հարավ։ Ունի հյուսիսային թեքություն, բարձրությունը ծովի մակարդակից 1650–1750 մետր է։ Բնակավայրը երիզող լեռները Փամբակի լեռնաշղթայի ճյուղերն են, որոնք ձգվում են արևելյան, արևմտյան ու հարավային կողմերում, հարթ տարածք է միայն հյուսիսային մասը, որը հասնում է մինչև Սպիտակ քաղաք։ Հյուսիսային կողմում ձգվում են Բազումի լեռները։ Բնակավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1700 մ է։ Բնակավայրի հարավային, արևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է հյուսիսային թեքության ունեցող լեռներով, որոնք պատած են ալպիական բուսականությամբ և հարուստ են սառնորակ աղբյուրներով։ Դրանց ջրերով գոյանում է առուն, որը հոսում է բնակավայրի միջով ու հասնում Սպիտակի միջով հոսող Չիչխան գետի, ապա Փամբակ գետի ջրերին։
Բնակավայրի կենտրոնում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը հիմնադրվել է 1870 թվականին: Վերանորոգվել է 2020-2021թթ․ և վեաօծվել 2021թ. նոյեմբերի 20-ին:
Հարավ-արևելյան հատվածում գտնվում է մատուռ՝ «Թուխ Մանուկ»: Վերջին անգամ վերանորոգվել է 2009 թվականին: Բնակավայրի կենտրոնական մասում հավերժորեն կարկաչում է ժամի աղբյուրը, որը հուշարձան-աղբյուր է դարձել ի հիշատակ երկրաշարժի և ղարաբաղյան ազատամարտի զոհերի։Կոչվում է «Ժամի աղբյուր» և գտնվում է «Սուրբ Մինաս» եկեղեցու հարևանությամբ։ Ըստ լեռնանցքցիների նախնիների վկայության, հենց այս աղբյուրն էլ հիմք է դարձել այս տեղանքում բնակատեղի հիմնելու գործին։ Այդ աղբյուրը միաժամանակ համարվում է 1988 թ.–ի երկրաշարժի զոհերի և Ղարաբաղյան ազատամարտում զոհված համաբնակավայրացիներ Փայլակ Վարդանյանի և Հենզել Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձան՝ համապատասխան խաչքարով և ազատամարտիկների պատկերներով։
Բնակավայրի միջով է ձգվում Սպիտակ-Ալագյազ ռազմավարական նշանակության խճուղային ճանապարհը, որը հատում է Սպիտակի լեռնանցքը, անցնում Ալագյազ-Ապարանի սարահարթով դեպի Երևան։ Երկրաշարժի հետևանքով բնակավայրը հիմնահատակ ավերվեց՝ խլելով 65 մարդու կյանք։ Բնակավայրի միջով է հոսում լեռնային աղբյուրներից գոյացած առուն, որը ամռան տապին ջուր է տալիս դաշտերին ու այգիներին։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Գուրգեն Վարդանյան
Բջջային հեռախոս՝ 094-20-09-24
Էլեկտրոնային հասցե՝ beli-gugo@mail.ru
Փոստային կոդ՝ 1810
Տեղանքը քարտեզի վրա Արևաշող բնակավայր
Արևաշող բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից՝ 20կմ հյուսիս արևմուտք, Սպիտակ քաղաքից 1կմ հյուսիս-արևելք։Գտնվում է Փամբակ գետի հովտում՝ ծովի մակարդակից 1730մ բարձրության վրա։
Վերանվանվել է Արևաշող 1978 թ․ հունվարի 25-ին։ Կլիման բարեխառն լեռնային է, տևական ու ցուրտ ձմեռներով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Բնակավայրը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ 1975թ–ի կառուցվել է Սուրբ Նշան եկեղեցին: Այդ թվականն էլ հիմա համարվում է բնակավայրի հիմնադրման տարեթիվը: 1988 թվականի դեկտեմբերի 7–ի ավերիչ երկրաշարժի հետևանքով բնակավայրի ողջ բնակֆոնդի հետ միասին հողին հավասարվեց բնակավայրի սուրբ Նշան եկեղեցին:
Բնակավայրի շրջակայքում կան 2 գյուղատեղիներ և «Ճշմարտանց ձոր» կոչված վայրում բերդի ավերակներ։ Բնակավայրում են գտնվում «Արևաշողի ժամ» (XIX դար), Սբ. Սահակ, Սբ. Գրիգոր մատուռները։ Արևաշողում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այդ հրաշագեղ եկեղեցին օրհնել և օծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ վեհափառը։
Իսկ 2005 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը։ Բնակավայրում կա նաև 1988 թվականի դեկտեմբերի 7–ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որը կառուցվել է 1989թ–ին համայնքի բնակիչ՝ երջանկահիշատակ Սենիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ և նրա հովանավորությամբ։ Բնակավայրում առկա է նաև Հայրենական մեծ պատերազմին մասնակցած և այդ ընթացքում զոհված բնակիչների հիշատակը հավերժացնող հուշարձան աղբյուրը որը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Պերճ Պապիկյան
Բջջային հեռախոս՝ 094-78-78-78
Էլեկտրոնային հասցե՝perchpapikyan@mail.ru
Փոստային կոդ՝ 1807
Տեղանքը քարտեզի վրա Արջհովիտ բնակավայր
Արջհովիտ բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակ քաղաքից մոտ 3 կմ արևելք։ Բնակավայրը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա:
Արջհովիտը Լոռվա ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այն աչքի է ընկնում բնության սքանչելի տեսարաններով։ Բնակավայրը գտնվում է Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղու՝ վեցերորդ կիլոմետրի աջակողմյան հտվածում։ Այն շրջապատված է Բազումի և Փամբակի լեռնաշղթաներով։ Մայրուղուց այն ամբողջությամբ կարելի է նմանեցնել Հայաստանի հանրապետության քարտեզին։ Սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին։ Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Արջհովիտ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 6-րդ դարում։Ամեն տարի աշնանը՝ սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը մեծ շուքով նշվում է Սուրբ Գևորգ եկեղեցու տոնը, որը համարվում է գյուղի տոն: Վերականգնման աշխատանքները սկսվել են 1991թ. և ավարտվել 2001թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով.: Ճարտարապետական և կոնստրուկտիվ ինքնատիպ լուծումներով և միաժամանակ ավանդական տարրերով մշակված՝ Արջհովիտի միախորան եկեղեցին առանձնահատուկ տեղ է գրավում վաղմիջնադարյան նույնատիպ հուշարձանների շարքում:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Գայանե Մարկոսյան
Բջջային հեռախոս՝ 094-73-49-87
Էլեկտրոնային հասցե՝ gayanemarkosyan@bk.ru
Փոստային կոդ՝ ----
Տեղանքը քարտեզի վրա Նոր Խաչակապ բնակավայր
Նոր Խաչակապ բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 5 կմ արևելք, Փամբակ գետի աջ ափին։ Վերանվանվել է Նոր Խաչակապ 1991 թ. օգոստոսի 8-ին։
Գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից` 1460 մետր։ Սահմանակից է արևմուտքից Արջահովիտին, հյուսիսից՝ Արջուտին, հարավ-արևելքից՝ Լեռնապատին։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նոր Խաչակապի մոտ 1804-ին Մոնտրեզորի ջոկատը բախվել է պարսկական (6000-անոց բանակ) զորքին։ Զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար նրանց եղբայրական գերեզմանի վրա կանգնեցվել է հուշարձան, որի տեղում այժմ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալու 150-ամյակին նվիրված հուշակոթողն է։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Մարտիրոս Տռուզյան
Բջջային հեռախոս՝ 094-88-82-24
Էլեկտրոնային հասցե՝ norkhachakap@mail.ru
Գեղասար բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 49 կմ հյուսիս-արևմուտք։Բնակավայրը հիմնադրվել է 1826 թ.-ին, վերանվանվել է Գեղասար 1978 թ. հունվարի 25-ին։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։ Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից։
Բնակավայրի տարածքում մարդիկ ոտք են դրել ավելի վաղ։ Այդ են վկայում բնակավայրատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները։
Բնակավայրի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է բնակավայրի տրանսպորտային կապը։ Հարավից շրջափակված է լեռներով, որոնց գագաթն է պսակում Սուրբ Աստվածածինը՝ բնության անձեռակերտ կոթողը, որի գեղեցկության շնորհիվ բնակավայրը 1978 թվականին վերանվանվել է Գեղասար:
Բնակավայրում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2կմ հեռու Սուրբ Աստվածածին սրբավայրը։ Բնակավայրը հիմնովին ավերվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Բնակավայրի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Վարազդատ Գրիգորյան
Բջջային հեռախոս՝ 077-79-93-99
Էլեկտրոնային հասցե՝ varo8888@mail.ru
Փոստային կոդ՝ 1808
Գոգարան, բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտին, ծովի մակերևույթից 1863-1950 մ բարձրության վրա։ Բնակավայրը Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա է գտնվում։
Գոգարանն ունի խստաշունչ ձմեռ և զով ամառ։ Որպես լեռնային բնակավայր աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն)։ Բանջարանոցային մշակաբույսերից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։
Բնակավայրում են գտնվում Սուրբ Աստվածածին (4-րդ դար) և 5-րդ դարի այլ եկեղեցիները, Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ։ Ըստ պատմամշակութային հուշարձանների` բնակավայրի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, բնակավայրն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։
Բնակավայրում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար)։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Վալոդյա Հալաջյան
Բջջային հեռախոս՝ 077-42-73-35
Էլեկտրոնային հասցե՝ vhalajyan@bk.ru
Փոստային կոդ՝ 1809
Լեռնավան բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 24 կմ հարավ-արևմուտք՝ Որդնավ գետի ձախ ափին։
Վերանվանվել է Լեռնավան 1946 թ. ապրիլի 26-ին։ Բնակավայրը շրջապատված է սարերով, որի սառնորակ աղբյուրներից է գոյանում խմելու ջուրը։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղից երկու կիլոմետր արևմուտք կա գյուղատեղի՝ «Խարաբեք» անունով:Գյուղի արևմտյան մասում գոյություն ունի քարայրների շարք, որոնք անվանվել և այսօր էլ անվանվում են մաղարա: Այդ քարանձավներում՝ Արջի բույն, Լուսամուտ, Դեղոյի օդա և այլն, գտնվել են խեցեղեն և ոսկրե գործիքների մնացորդներ: Մաղարա (քարանձավ) Ղաչաղան տարածքում մարդկության հետքերը նշմարելի են Նեոլիթի ժամանակաշրջանից: Գյուղից երկու կիլոմետր արևմուտք կա գյուղատեղի՝ «Խարաբեք» անունով:
Գյուղի արևմտյան մասում գոյություն ունի քարայրների շարք, որոնք անվանվել և այսօր էլ անվանվում են մաղարա: Այդ քարանձավներում՝ Արջի բույն, Լուսամուտ, Դեղայի օդա և այլն, գտնվել են խեցեղեն և ոսկրե գործիքների մնացորդներ: Քարանձավի առջևում պահպանվել են Նոր քարի դարի բնակիչների կողմից մեծ քարերով մուտքի շարվածքը՝ առանց շաղախի: Մեծ քարայր է Արջի բույնը, մուտքը նեղ է սակայն խորքում լայնանում է: Հնագետները դրանք վերագրում են Նոր քարեդարյան ժամանակաշրջանին: Հավանաբար, անհայտությոամբ հրապուրվող վերաբնակիչները ենթադրել են, որ այդ քարանձավները ղաչաղ-ավազակների բնակատեղի են եղել, այդտեղից էլ ըստ ավանդության, ծագել է գյուղի անունը: Այսօր էլ քարանձավի մասին բազմաթիվ լեգենդներ են պատմում, սակայն քարանձավը մնում է ամբողջովին չբացահայտված գեղեցիկ ու հետաքրքիր մի վայր՝ հանգստանալու, գեղեցիկ տեսարաններով հիանալու, սարերի մաքուր օդը շնչելու համար:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի- Լեռնավանի եկեղեցին գեղեցիկ է և շքեղ: Վերականգնված է նախկին խորանը:Մեծ հանդիսավորությամբ 1996թ. հունվարի 14-ին գյուղում կատարվեց վերակառուցված եկեղեցու օծումը: Եկեղեցու օծման օրը յոթ գառ մատաղ արվեց:
ԹԱԶԱ ՍՈՒՐԲ - Բասենի Ազապքո գյուղում, նույն տեղադրությամբ (հյուսիսային կողմ) նույն ձևի քարե բացվացքով սուրբ է եղել։ Երբ հաստատվել են Ղաչաղանում (Լեռնավան) տարածքը նմանեցրել են ու տվել են Թազա (նշանակում է նոր) անունը։ Ինչպես նաև ըստ լեգենդի այստեղ մահացել է Վառվառա կույսը:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Նելսոն Բեգլարյան
Բջջային հեռախոս՝ 093-16-11-63
Էլեկտրոնային հասցե՝ nelson.beglaryan@mail.ru
Փոստային կոդ՝ 1811
Լուսաղբյուր բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 42 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի հյուսիսարևելյան մասում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Լուսաղբյուր 1946 թ. ապրիլի 26-ին։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ձմեռը երկարատև է և ցուրտ, իսկ ամառը կարճ և զով։
Շուրջ 160 տարի առաջ բնակավայրը կրում էր օտարազգի անուն՝ Աղբոըլաղ, որ նշանակում է սպիտակ ջուր։ Եվ քանի որ սարերից հոսող ջրերն իսկապես սպիտակ, պարզ և զուլալ են, ուստի Աղբուլաղը վերանվանվեց Լուսաղբյուր։
Սբ. Փրկիչ մատուռը, որ միջնադարյան կառույց է համարվում, գտնվում է բնակավայրից 1.5 կմ արևմուտք։ Այն վերջերս է վերակառուցվել և վերաօծվել, դառնալով սրբատեղի բնակավայրի բնակիչների համար։
Սարերի սառնորակ աղբյուրներից ձևավորված փոքրիկ Փամբակ գետակի վտակներից մեկի վրա է գտնվում տեղացիների մոտ Չռիկ անվամբ հայտնի ջրվեժը: Ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում և մոտավորապես 8 մետր բարձրություն ունի: Ջրվեժը միջլեռնային է և հոսում է դեպի հարավ:Սնուցումը ստորերկրյա է և հալոցքային։
Լուսաղբյուր բնակավայրի վարչական տարածքում է գտնվում Լուս Ձախ Մութ Ձախ քարայրները։ Քարայրներն ունեն հնագիտական նշանակություն քանի որ հայտնաբերվել են մոտակայքում արձանիկներ խոյի պատկերներով, որոնք հայտնաբերած հնագետի կողմից` Մկրտիչ Խանզադյանի, հանձնվել են պատմամշակութային ինսիտուտին։ Քարայրների հետ կապված լեգենդեր ևս կան, որպես չար և բարի ուժերի հանգրվան: Լուս Ձախում կան քարե նստարան և մահճակալ, որը ըստ երևույթին հին բնակիչների համար է ծառայել, ցավոք քարանձավի մյուս կեսը փակվել է:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Արամայիս Հակոբյան
Բջջային հեռախոս՝ 093-34-47-89
Էլեկտրոնային հասցե՝ lusaghbyur@mail.ru
Փոստային կոդ՝ 1812
Խնկոյան (մինչև 1946 թվականի ապրիլի 4-ը՝ Ղարաբոյա), բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Փամբակ գետի ափին, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։ 1980 թվականի դրությամբ կան շինանյութերի հանքավայրեր։ Խնկոյանում է ծնվել Խնկո Ապերը։
Առաջին բնակիչները գյուղն անվանել են Հատիկ, իսկ թուրքերի տիրապետության օրոք, ինչպես Փամբակի լեռնաշխարհի մնացած գյուղերը այս գյուղը ևս ստացավ թուրքական անուն՝ Ղարաբոյա, որ հայերեն նշանակում է սև հող։
1936 թ. գյուղը վերանվանվեց Խնկոյան ի պատիվ Աթաբեկ Խնկոյանի, որին իր ընտրած գրական անունով կոչվում էին Խնկո Ապեր։ Գյուղի կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձանը։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Վարուժան Համբարձումյան
Բջջային հեռախոս՝ 093-47-66-82
Էլեկտրոնային հասցե՝ varujanhambarcumyan@mail.ru
Փոստային կոդ՝ 1813
Հարթագյուղ բնակավայր՝ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում։ Բնակավայրը նախկինում Ղալթախչի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի, կտավատի, տարբեր գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։
Բնակավայրում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 1 կմ արևելք՝ Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ) Ծաղկաբեր գյուղի վարչական տարածքում։Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել բնակավայրի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թ-ին։Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը /Վենետիկի Ս. Ղազար կղզ/։ Ավելի հին աղբյուր դեռևս չկա։Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անրադառնում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի խոշորագույն միստիք-իմաստասեր Գեորգի Գյուրջիևը իր Հայտնի Մարդկանց հետ գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։
Բնակավայրի տարածքում կան մի շարք հինավուրց մատուռներ՝ Սուրբ Ճգնավոր, Սուրբ Խաչեր, Սուրբ Նշան և այլն։
Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից։ Այդ մասին են վկայում բնակավայրի տարածքում հայտնաբերված հնագույն ամրոցատեղին (մ.թ.ա 2֊1 հազ.) և հնագույն դամբարանադաշտը՝ մ․թ․ ա. 4-1 հազարամյակ։ Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթը։ Հարթագյուղից հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բազմաթիվ նյութեր։ Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի գտածոներ։
Հարթագյուղի տարածքում է Խոյի՝ հսկայական քարե կերտվածքը, գյուղից 5 կիլոմետր հարավ գտնվում է «Բագեր» հնագույն բնակատեղին, «Խարաբեք» միջնադարյան բնակատեղին և «Ցից քարերը», որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արագած լեռը։ Ուխտավայրը «Ղալթախչու սուրբ» է կոչվել գյուղի հին անունով։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Աշոտ Գաբրիելյան
Բջջային հեռախոս՝ 094-64-77-73
Էլեկտրոնային հասցե՝
Փոստային կոդ՝ 1816
Մեծ Պարնի, բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1680 մ բարձրության վրա։ Բնակավայրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, այն գտնվում է Գյումրի-Վանաձոր կենտրոնական մայրուղու մոտ, բնակավայրի մոտով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը։
Հիմնական զբաղվածության ոլորտը դաշտավարությունն է և անասնապահությունը, որոնց զարգացման համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ։ Բնակավայրի հողատարածությունների մեծ մասը ոռոգվող են և բերրի, իսկ արոտավայրերը՝ առատ անասնակերով։ Հիմնականում արտադրվում է հացահատիկ, կարտոֆիլ և կերային կուլտուրաներ։
Բնակավայրում են գտնվում Սբ. Սարգիս (19 դ.) և Մեծ Պարնու եկեղեցիները (13-14 դդ.)։ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի վարչական տարացքում, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։
Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում` Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Գոռ Աշուղաթոյան
Բջջային հեռախոս՝ 093-80-69-90
Էլեկտրոնային հասցե՝ gor.ashughatoyan@mail.ru
Փոստային կոդ՝ 1818
Շիրակամուտ վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին), բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը հիմնադրվել է 1829 թվականին ներկայիս վայրում։ Բնակավայրը տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։
Հողագործության բնագավառում բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարաբոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը։ Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ։
Բնակավայրում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Չիչխանավանքը (7-րդ դար)։ Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մեջ լայն տարածում գտած խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև՝ «ազատ խաչ» տիպի այս հուշարձանը պատկանում է միախորան եկեղեցիների տեսակին:Չիչխանավանքը կառուցված է սրբատաշ, սև և վարդագույն տուֆով, շարվածքը՝ միդիս (եռաշերտ)։ Եկեղեցու կառուցման մասին շինարարական արձանագրություն չի պահպանվել, սակայն, ելնելով կառույցի ծավալատարածական հորինվածքից և ճարտարապետական ոճից՝ այն թվագրվում է 6-7-րդ դարերով։Չիչխանավանքը կառուցված է բլրի ստորոտում, և տարածքի թեքության պատճառով անձրևաջրերի ու ձնհալի բերած հողն անընդհատ ծածկել է այն։ Մինչև վերականգման աշխատանքների սկսելը ավերակ եկեղեցու արտաքին հատվածներից միայն արևմտյան խաչաթևի հյուսիս-արևմտյան անկյունն էր մոտ 1.5մ բարձրությամբ մնացել հողից դուրս։ Եկեղեցու ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններով փաստվեց, որ կառույցի գոյության ընթացքում վերականգնվել է մեկ անգամ։ Հուշարձանի վերականգնումը կատարվել 20-րդ դարասկզբին։Ի տարբերություն հին կառույցի, որի խորանն արտաքուստ ուղղանկյունաձև է, վերակառուցված մասն արտաքինից շարվել է կիսաշրջանաձև: Հուշարձանը փոքր ու անմշակ քարերով վերակառուցելիս շինարարական տեսակետից ավելի հեշտ ու նպատակահարմար է եղել պատերի արտաքին և ներքին եզրագծերը միանման կառուցելը։
Շիրակամուտ և Մեծ Պարնի բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում գտնվող Թռչկանի ջրվեժ գոնե մեկ անգամ այցելած մարդիկ կփաստեն՝ Թռչկանի Ջրվեժը յուրահատուկ գեղեցկություն ունի:Այս գեղեցիկ վայր տարեկան շատ քիչ մարդ է այցելում, պատճառը՝ ճանապարհների բացարձակ անանցանելիությունն է: Թռչկանը Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջինում մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Թռչկան ջրվեժը 2008 թ-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Թռչկան այցելող զբոսաշրջիկներին հիմնականում ջրվեժ են հասցնում բնակավայրի բնակիչները:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Միքայել Պապոյան
Բջջային հեռախոս՝ 093-23-73-34
Էլեկտրոնային հասցե՝ papoyanmiqayel63@gmail.co
Փոստային կոդ՝ 1820
Ջրաշեն բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Որդնավ գետի ափին։ Վերանվանվել է Ջրաշեն 1940 թվականին։
Մեկ այլ ստուգաբանություն անունը կապում է վարդ բառի նախնական իմաստի՝ ջրի հետ, այսինքն՝ վարդ-ջուր (վարդավառ-ջուր ցողելու ծես)։ Ըստ երևույթին, հենց սա էլ հիմք ընդունելով՝ 1949 թվականին բնակավայրը վերանվանվեց Ջրաշեն (մի որոշ ժամանակ կոչվել է նաև Ջրաշատ)։ Կա նաև ավելի պարզ վարկած։ Բնակավայրը հիմնադրվել է Որդնավ գետի ափին։ Գուցե հենց նրանից էլ առել է իր անունը։
Վերաբնակեցված տարոնցիները կառուցեցին եկեղեցի, որի շինարարությունն ավարտվեց 1884 թ., և կոչեցին Սբ. Նշան։ Այն հավատքի տան և կրթօջախի իր դերը կատարեց մինչ բռնի փակումը՝ 1930-ական թվականները։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Արմեն Եղիազարյան
Բջջային հեռախոս՝ 098-04-08-03
Էլեկտրոնային հասցե՝ armen.eghiazaryan.90@icloud.com
Փոստային կոդ՝ 1821
Սարահարթ բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Գոգարան գետի ափին։
Բնակավայրը հիմնադրվել է 1828 թվականին։ Բնակավայրի բնակիչները գաղթել են Բասենի նահանգի Վերին Բասենի Էյքիբադ բնակավայրից և բնակություն հաստատել Գոգարան բնակավայրում, 1949 թ. այն վերանվանվեց Սարահարթ։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժից հիմնովին ավերվել է։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Բնակավայրում են գտնվում «Ժամ» եկեղեցին (XVIII-XIX դդ.) և «Կարմիր Ավետարան» մատուռը։Բնակիչները գաղթել են 1830 թ. Էրզրումի նահանգի Բասենի գավառի, Էգէպատ (Էգեպատ կամ Այգեպատ) բնակավայրից։
Մինչև 1988 թ. երկրաշարժը բնակավայրում կար երկու եկեղեցի 1843 թ. կառուցված Սուրբ Աստվածածին, և 1903 թ. կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցիները։ Երկրաշարժի հետևանքով երկուսն էլ ավերվեցին, առաջինը հիմնովին, իսկ երկրորդը՝ մասամբ։ Սարահարթի բնակիչ Աշոտ Մարտիրոսյանի հովանավորությամբ Սուրբ Փրկիչ եկեղեցին վերանորոգվել է, և այժմ գործում է։
Այս տարածքում էր գտնվում նաև Հին եկեղեցին (Հին ժամը), որը ամբողջովին ավերվեց 1988թ․ Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Այստեղ է գտնվում նաև Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը: Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի տարածքում գտնվում է 13-րդ դարի «Սուրբ Սարգիս» մատուռը, որը կարող է խթան հանդիսանալ զբոսաշրջության համար:
Ինչպես նաև Սարահարթ բնակավայրի M-7 միջպետական ճանապարհի ամբողջ երկայնքով՝ Սարահարթ բնակավայրի բնակիչների կողմից կառուցվել են հուշաղբյուրներ՝ հարմարավետ, զով, գեղեցիկ տաղավարներով, խաղահրապարակներով, որտեղ զբոսաշրջիկները կարող են իրենց հանգիստը կազմակերպել:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Կիրակոսյան Սուսան
Բջջային հեռախոս՝ 098-82-91-56
Էլեկտրոնային հասցե՝piloyan.07@mail.ru
Փոստային կոդ՝ 1823
Սարամեջ բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք։Հիմնադրվել է 1861 թ.-ին և կոչվել Չոթուռ։ Վերանվանվել է Սարամեջ 1946 թ. ապրիլի 26-ին։
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնական մշակաբույսերն են կարտոֆիլը, կաղամբը, այլ բանջարաբույսեր, հացահատիկային՝ ցորենը, գարին, նաև անասնակերերի նպատակով ՝ կորենգան, առվույտ ու խոտաբույսեր։
Անասնապահության (կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր) շնորհիվ մարդիկ հոգում են իրենց առօրյա հոգսերը։ Ծառապտուղներից են (տանձը, խնձորը, բալը, կեռասը, սալորը)։ Իսկ սարերում ու անտառներում աճում են հատապտուղներ ու տարբեր բանջարաբույսեր։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Թամարա Մինասյան
Բջջային հեռախոս՝ 098-15-02-27
Էլեկտրոնային հասցե՝ tamaraminasyan1986@mail.ru
Փոստային կոդ՝ 1824
Ծաղկաբեր բնակավայր՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 42 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։
Բնակավայրը 1939 թ. մայիսի 4-ին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ. հոկտեմբերի 21-ին` Ծաղկաբեր։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ շոգ։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Բնակավայրն ունի «Ժամ» ավերակ եկեղեցի, Սբ. Նարեկ և Սբ. Հովհաննես մատուռներ։ Բնակավայրի կողքին Ներկարար անունով մի լեռ կա։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ, գարնան վերջին կամ ամռան սկզբին, իրիկնադեմին արևը բարձրանում է Ներկարարի գագաթը և ծածկվում ամպերի մեջ։ Հենց այդ ժամանակ ամպերի քողը պատրվում է յոթ տեղից, և արևի յոթ ճառագայթախրձեր ծիածանի յոթ գույներով են ներկում Ծաղկաբերի ցորենի արտերը:
Ծաղկաբեր բնակավայրի վարչական տարածքում է գտնվում մատուռ «Սբ. Հովհաննես»-ը XIX դ.: Տեղակայված են գյուղից մոտ 3.5կմ հս-ամ, Փամբակի բարձրաբերձ գագաթներից մեկի վրա։ Ամենայն հավանականությամբ, վայրը սրբատեղի է եղել վաղնջական ժամանակներից, որի տեղում միջնադարում հիմնված աղոթատեղին չի պահպանվել: XIX դ. կառուցված շինությունը, ըստ տեղեկությունների, խորհրդային տարիներին բազմիցս պայթեցվել է, վերջին անգամ վերանորոգվել է 1958թ: Հայաստանի հայտնի ուխտավայրերից է:
Ավանդության համաձայն` սրբավայրում ամփոփված է Սբ. Հովհաննեսի մասունքներից, որն ունի հրաշագործ ուժ, անզավակ ընտանիքներին երեխա պարգևելու և հիվանդություններից բուժելու զորություն: Աղոթասրահը ունի փոքր, ուղղանկյուն, հատակագիծ` սև կիսաշրջան խորանով, ցածր բեմով: Մուտքը արևմտյան է` աստիճաններով: Հյուսիսային պատին մկրտության ավազանն է, որի ներգևի քարին փորագրված է 1872թ:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Արամ Իգիթյան
Բջջային հեռախոս՝ 077-67-48-38
Էլեկտրոնային հասցե՝aramigityan@mail.ru
Փոստային կոդ՝ 1814
Շենավան բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է Շենավան գետի ափին՝ ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։
Նախկինում Ղզլորան անվան տակ մտել է Ցարական Ռուսաստան Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Վերանվանվել է Շենավան 1946 թ. ապրիլի 26-ին։
Բնակավայրն ունի եկեղեցի (5-19 դդ.)։ Բնակավայրի հյուսիսային մասում գտնվում է Կարմիր ավերակներ բնակավայրատեղին (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ 2002 թվականին հին ավերված եկեղեցու տարածքում կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Մխիթար Մխիթարյան
Բջջային հեռախոս՝ 077-57-07-57
Էլեկտրոնային հասցե՝ mxitarmxitaryan02@gmail.com
Սարալանջ բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 31 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է Փամբակ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Սարալանջ 1946 թ. ապրիլի 26-ին։Սարալանջը նախկինում օտարածին անուն է ունեցել՝ Գյոգյողուշ
Բնակչությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Բնակավայրի տարածքի գեղատեսիլ բնությունը, ծառախիտ ու մշտադալար անտառը, բարձունքից գահավիժող ջրվեժը գրավել է բոլորի ուշադրությունը։
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը զով։ Հաճախակի են չոր երաշտի տարիները, որից շատ են տուժում հողագործները։ Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են միս, կաթ, բուրդ, ձու, մեղր։
Գյուղի Հյուսիս-արևմտյան եզրին եկեղեցին է, կրում է ՍԲ․ Գևորգ անունը։ Կառուցվել է 1901 թվականին։ Եկեղեցին ավիրվել է 1988 թվականի երկրաշարժից, վերակառուցվել է բարերարներ Հարությունի և նրա որդիներ ՝ Աշոտ, Արմեն Գրիգորյանների միջոցով 2005 թվականին։
Միասրահ է, մուտքը հարավ ճակատից։ Երեք պատուհաններ բացվում են հարավայնին ճակատից, մեկ պատուհան՝ արևելքից։ Կառուցվել է սև և նարնջագույմ երանգների սրբա-տաշ տուֆով։ Պահպանական գոտու սահմաններն անցնում են եկեղեցու շրջակա գերեզմանոցի սահմանագծով։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Արթուր Սարոյան
Բջջային հեռախոս՝ 077-00-70-66
Էլեկտրոնային հասցե՝ saralanj.artur@mail.ru
Փոստային կոդ՝ 1822
Քարաձոր բնակավայր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Սպիտակ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1836 թվականին, վերանվանվել Քարաձոր 1946 թվականին։
Բնակավայրում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի։ Սպիտակի տարածաշրջանի միակ բնակավայրն է, որը չի ունեցել իր հեռավոր անցյալը։ Առաջին բնակիչներն այստեղ են եկել 1865 թվականին, երբ Համզաչիման (այժմյան Մարգահովիտ) բնակավայրից այստեղ են տեղափոխվել 6-7 ընտանիքներ։ Իսկ ինչն էր նրանց տեղափողման պատճառը։ Պարզվել է, որ համզաչիմանցիները ամեն տարի իրենց անասուններին ամռանը արածեցնելու են բերե այս բուսառատ վայրը։ Ամենայն հավանականությամբ եկվորները որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ, ամեն անգամ գնալ գալու փոխարեն։
Բնակչությունն զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել։
Բնակավայրի վարչական ղեկավար՝ Հրանուշ Ռոստոմյան
Բջջային հեռախոս՝ 098-56-16-00
Էլեկտրոնային հասցե՝ arshak2912@mail.ru
Փոստային կոդ՝ 1825
Facebook
Location on Google Maps
YouTube