Տեղեկացնում ենք, որ ս.թ. նոյեմբերի 14-ից 16-ը կանցկացվի «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2025» մրցաշարը։ Մրցաշարին կարող են մասնակցել Սպիտակ համայնքում հաշվառված և 18 տարին լրացած անձինք։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. նոյեմբերի 11-ը ժամը 18։00։ Հայտերը մասնակիցների անձնագրերի պատճենների հետ ներկայացնել Սպիտակի համայնքապետարան (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 7), աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժին, 3-րդ հարկ, 309 սենյակ, իսկ գյուղական բնակավայրերի բնակիչները կարող են դիմել իրենց բնակավայրերի վարչական կենտրոններ։ Հաղթողներին կտրամադրվեն դրամական պարգևներ։
Մրցանակներ
1-ին հորիզոնական- 150 000 ՀՀ դրամ,
2-րդ հորիզոնական- 130 000 ՀՀ դրամ,
3-րդ հորիզոնական- 110 000 ՀՀ դրամ ։
Մրցանակակիրները կպարգևատրվեն նաև համապատասխան մեդալներով և պատվոգրերով։
Կպարգևատրվեն նաև 50 և ավելի տարիք ունեցող 3 լավագույն արդյունքներ ցուցաբերած շախմատիստները։
Մրցանակներ
1-ին հորիզոնական՝ 60 000 ՀՀ դրամ,
2-րդ հորիզոնական՝ 50 000 ՀՀ դրամ,
3-րդ հորիզոնական՝ 40 000 ՀՀ դրամ։
Մրցանակակիրները կպարգևատրվեն նաև մեդալներով և պատվոգրերով։
Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հաստատված կանոնադրությունում։
Առդիր՝ էլեկտրոնային նյութ: