Սիրելի բնակիչներ, 2025թ. դեկտեմբերի 1-3-ը կանցկացվի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական 6-րդ արտ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը, նպաստել նրանց կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։ Մասնակցության հայտեր կարող են ներկայացվել հետևյալ անվանակարգերում․
• Երգեցողություն
• Պար
• Թատերական ներկայացում
• Գործիքային կատարում
Հայտեր կարող են ներկայացնել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ կատարողները։
Հայտերը պետք է ներկայացվեն տեսանյութի ձևաչափով (մինչև 3 րոպե տևողությամբ)։
Հայտերն ընդունվում են մինչև 2025թ. հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Տեսանյութերն անհրաժեշտ է ուղարկել էլ․ հասցեին՝ sidebyside.ngo2019@gmail.com՝ պարտադիր նշելով․
• Անհատի դեպքում՝ անուն-ազգանուն, տարիքը, բնակավայրը, հեռախոսահամարը, անվանակարգը և ստեղծագործության անվանումը։
• Կազմակերպության դեպքում՝ անվանումը, վայրը, կոնտակտային անձի անուն-ազգանուն, հեռախոսահամար, անվանակարգը և ստեղծագործության անվանումը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանին՝ 091-222-414 հեռախոսահամարով։
Համայնքապետարանը խրախուսում է բոլոր ստեղծագործ երեխաներին և երիտասարդներին մասնակցել այս կարևոր միջոցառմանը։