ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․
• «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,
• «Կինոարվեստի նախագծեր»,
• «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»,
• «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված են www.armeps.am էլեկտրոնային գնումների համակարգում։
Հայտերի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մասնակցության պայմանները ներկայացված են համապատասխան անվանակարգերի հրավերում, որոնք հասանելի են՝ www.armeps.am համակարգում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնի «Դրամաշնորհային ծրագրեր» ենթաբաժնում
/ https://escs.am/am/category/grantsprograms / ։