Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Ոչ ֆորմալ կրթության և կեցության հնարավորություն՝ մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հերմինե Զարմանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/07/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
29/08/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հզոր Միտք» երիտսարադական հասարակական կազմակերպությունը 2019 թվականից աշխատում է մարզաբնակ երիտասրադների հետ։ Աշատանքի ընթացքում
կազմակերպում այցեր մարզային համայնքներ, միջմարզային միջոցառումներ, ճամբարներ, մասնգիտական կողմնորոշման դասընթացներ, հիմնում երիտասարդական կենտրոններ։ ՀԿ
գործունեության գլխավոր նպատակն է՝ ստեղծելով հզոր համահայկական երիտասարդական ցանց՝ նպաստել մարզաբնակ երիտասարդների անձնային աճին և խրախուսելով մնալ, գործել ու արարել մարզում, ստեղծել կրթվելու և ժամանցի
հնարավորություններ հենց սեփական համայնքում։ Կազմակերպված միջոցառումների արդյունքում երիտասարդները սկսում են մտահոգվել սեփական համայնքի զարգացմամբ և համայնք դարձնում ցանկալի բնակավայր՝ նպաստելով տեղի խնդիրների լուծմանը։
Կազմակերպության հիմքային ծրագրերից է հանդիսանում «Ուսանողի Տունը», որը ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների
համար։ Մեր նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի զարգացմանը կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։
«Ուսանողի տունն» իր գերծունեությունը սկսել է 2021թ-ից և արդեն հյուրընկալել է 80-ից ավել ուսանողների ՀՀ տարբեր մարզերից ինչպես նաև Արցախից և Ջավախքից։
Ծրագր նպատակն է՝
● Ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների զարգացումը։
● Ուսանողական համայնքի ձևավորումը։
● Ուսանողների հմտությունների և կարողությունների զարգացումը։
● Աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացումը։
● Մարզերում աշխատատեղերի ստեղծումը։
● Ուսանողների վերադարձը մարզեր։
● Մարզային համայնքների համաչափ զարգացումը։
Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner