Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման բաց մրցույթ:
Լոտ - 1 Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0096-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,19092 հա մակերեսով 2-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն։ Հողամասի մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային տարեկան վարձավճարը՝ 10 251 ՀՀ դրամ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 512,55 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարի 5%-ի չափով)։ Վարձակալության տրամադրման ժամկետը 25 տարի:
Լոտ 2 - Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0096-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,04725 հա մակերեսով 2-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն։ Հողամասի մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային տարեկան վարձավճարը՝ 4 536 ՀՀ դրամ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 226,8 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարի 5%-ի չափով)։ Վարձակալության տրամադրման ժամկետը 25 տարի: Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ): Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2025թ. նոյեմբերի 20-ը: Մրցույթը կայանալու է 2025թ. նոյեմբերի 26–ին ժամը 11․00-ին:
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ