Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի դեկտեմբերի 16-ին տրված վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 3297), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06132PALKKHC) և Էդուարդ Վարդանի Աշուղաթոյանի (ծնված՝ 10․08․1954թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող 0,173 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 1-ին փողոց, 45 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: