Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Կառլենի Կյուրեղյանի դիմումը՝որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0010-0014 և 06-087-0010-0015 կադաստրային ծածկագրերով հողամասերից առանձնացված 2,00000 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի ճշգրտված հատակագիծը։
2. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար: