Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1012
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2024 թվականի N

ԱՐՄԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԱՇՐԱՖՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արման Սամվելի Աշրաֆյանը դիմել է Սպիտակ համայնքի ղեկավարին՝ խնդրելով ՈՒզբեկական K3 թաղամասի 20ա բնակելի տան նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը։

Արման Սամվելի Աշրաֆյանը դիմումին կից ներկայացրել է իր անձնագրի պատճենը, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատեճենը, ամրացման քարտի պատճենը՝ համաձայն որի K-3 թաղամասի N 20 (1) բնակարանը ամրացվում է Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2008 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 076/2573-01 գրության պատճենը, որով Սամվել Աշրաֆյանին տեղեկացվել է, որ բնակարանի օրդեր ստանալու համար կարող է ներկայանալ Սպիտակի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության բաժին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենը, համաձայն որի Արման Սամվելի Աշրաֆյանը հանդիսանում է Սամվել Սուրենի Աշրաֆյանի ժառանգը, 06-006-0177-0001 կադատրային ծածկագրով հողամասից սխեմա հատակագծի պատճենը, Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ շտրիխված հատվածի նկատմամբ պետական գրանցում չի հայտնաբերվել, «Սպիտակշին» ՆՇՄ ձեռնարկության արհկոմի նախագահի 1994 թվականի օգոստոսի 15-ի որոշման պատճենը, որի «բ» կետով Կ-3 թաղամասի թիվ 20ա բնակարանը ամրացվել է թիվ 4 տեղամասի բանվոր Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքին, 1994 թվականի օգոստոսի 3-ի թիվ 8 արձանագրության պատճենը, որի «բ» կետով Կ-3 թաղամասի թիվ 20ա բնակարանը ամրացվել է թիվ 4 տեղամասի բանվոր Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքին։

Արման Սամվելի Աշրաֆյանի դիմումում  և Սպիտակի համայնքապետարանում  առկա Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքի բնակարանային հաշվառման փաստաթղթերում կան հակասություններ։

Մասնավորապես՝ Սամվել Սուրենի Աշրաֆյանը 1997 թվականի հունվարի 23-ի դիմումով հայտնել է, որ երկրաշարժի ժամանակ  իր բնակարանը քանդվել է, չունի անձնական սեփականություն և խնդրել է ընտանիքը հաշվառել բնակարանային բարելավման համար։

Սպիտակ քաղաքի գլխավոր ճարտարապետի 1997 թվականի փետրվարի 4-ի տեղեկանքում նշված է, որ Սամվել Սուրենի Աշրաֆյանին նոր տնատեղ չի հատկացվել։

2012 թվականի նոյեմբերի 13-ի բնակարանային պայմանների ստուգման ակտի համաձայն Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքը, այդ թվում՝ Արման Սամվելի Աշրաֆյանը համարվում է անօթևան և բնակարանի կարիքավոր։

Արման Սամվելի Աշրաֆյանը Սամվել Սուրենի Աշրաֆյանի ընտանիքի կազմում որպես աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիք ստացել է բնակարանային փոխհատուցում։

«Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված և սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (ներառյալ` հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում) այն անհատական բնակելի տները և դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը և (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդհոդվածովսահմանվածհողամասերի, այդթվում` ինժեներատրանսպորտայինօբյեկտներիօտարմանգոտիներում, չենհակասումքաղաքաշինականնորմերին, չենառաջացնումսերվիտուտ, ապասույնօրենքիուժովհամարվումենայնֆիզիկականանձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը` որպես սեփական գույք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 54-րդ և 55-րդ հոդվածներով՝ որոշում եմ

1Արման Սամվելի Աշրաֆյանի դիմումը մերժել։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից։

3Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.52 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 20

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner